«Եթե եվրոպական ուժերը հաղթեն Հայաստանի ընտրություններում, Մոսկվան կձեռնարկի համապատասխան միջոցներ։ Ռուսաստանը մտադրություն չունի ֆինանսապես աջակցելու այն երկրին, որն իր ապագան տեսնում է ԵՄ-ում, քանի որ ԵՄ-ը պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի դեմ: Մենք իսկապե՞ս փող ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեզ հետ կռվել»,- հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։               
 

Անհարմար հարց՝ վարչապետի աթոռին եռակցված անձին

Անհարմար հարց՝ վարչապետի աթոռին եռակցված անձին
05.06.2026 | 12:04

Ավո (պարզ է, թե ով է)

Ջիվան Զավենի Աբրահամյան

Վիտյա Վորոշի Այվազյան

Թաթուլ Ժորժիկի Կրպեյան

Գեղազնիկ Արմենակի Միքայելյան

Յուրա Վաղարշակի Պողոսյան

Վազգեն Զավենի Սարգսյան

Վահագն Ֆելիքսի Ասատրյան

Ռուբեն Ռազմիկի Սանամյան

Տիրան Վազգենի Խաչատրյան

Անդրանիկ Սուրենի Փիլոյան

Գարեգին Սամվելի Պողոսյան

Թաթուլ Լավրենտի Ղազարյան

Հրաչյա Հմայակի Անդրեասյան

Գուրգեն Հարությունի Դալիբալթայան

Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյան

Սա Հայաստանի 27 «Ազգային հերոսներից» 16 ռազմական գործիչների անուններն են: Այս անունները անքակտելիորեն կապված են Արցախյան ազատամարտի հետ՝ որպես արիության և հայրենիքի նվիրվածության օրինակ:

Հիմա, երբ Արցախի Հանրապետությունն այլևս գոյություն չունի, Հայաստանի Հանրապետությունն էլ ձեր ձեռամբ փաստացի լուծարվել և ձեր ասելով վերափոխվել է «Խաղաղության խաչմերուկի», այս մարդկանց կյանքի և գործունեության գնահատականը մնալու է նույնը, թե՞ փոխվելու է: Շարունակվելու՞ են նրանք համարվել «Ազգային հերոսներ» թե՞ հնարավոր է նրանց կոչումները չեղյալ հայտարարվեն:

Եթե շարունակվեն համարվել «Ազգային հերոսներ», ապա տրամաբանական լրջագույն հակասության մեջ են հայտնվելու «Խաղաղության խաչմերուկի» գաղափարաբանության հետ և հանդիսանալու են որպես սպառնալիք հայ-ադրբեջանա-թուրքական «խաղաղ» գոյակցությանը: Ըստ այդմ, Ադրբեջանը կարող է իրեն թույլ տալ պահանջել ոչ միայն ջնջել այս մարդկանց անունները՝ որպես «Ազգային հերոսների», այլև հռչակել նրանց «Ազգի և Հայրենիքի դավաճաններ»:

Այդ դեպքում, դուք որպես «Խաչմերուկի» կառավարիչ, հլու-հնազանդ կատարու՞ եք այդ պահանջը, որովհետև որևէ առարկություն կընկալվի որպես խաղաղության օրակարգի վիժեցում, թե՞ այնուամենայնիվ ջանքեր կգործադրեք, որպեսզի գործընթացն ավարտվի ընդամենը այս մարդկանց «Ազգային հերոս» կոչումները չեղյալ հայտարարելով և դա ներկայացնելով որպես մեծագույն ձեռքբերում, հայ ժողովրդի անունից խորը երախտագիտություն կհայտնեք կիրթ և կառուցողական Իլհամ Հեյդարովիչ Ալիեվին, որը մեծահոգաբար բավարարվելով դրանով, ձեզ չի պարտադրի նրանց հռչակել«Ազգի և Հայրենիքի դավաճաններ»:

Այս խնդիրը ընդամենը մեկն է խնդիրների այն փնջից, որոնք Հայաստանի Հանրապետությունից որպես ժառանգություն մնալու են «Խաղաղության խաչմերուկին»:

Դուք և ձեր контора-ն պարտադրված եք լինելու չեզոքացնել խաղաղության օրակարգի այնպիսի մեծավտանգ «սպառնալիքներ», ինչպիսիք են «Եռաբլուր պանթեոնը», «Ցեղասպանության հուշահամալիրը», բազմաթիվ թանգարաններ, անթիվ-անհամար արխիվային տեսանյութեր, անթիվ-անհամար գրականության և արվեստի ստեղծագործություններ և այլն: Դուք իսկապես պատրա՞ստ եք նման քայլեր անել:

Եվ, ի վերջո, իշխանության մնալու ձեր այս մոլուցքը նրա համա՞ր է, որպեսզի վերջնական տեսքի բերեք 21-րդ դարի առաջին «պետական-քաղաքական անասնաֆերման»՝ բաղձալի «Խաղաղության խաչմերուկ» անվամբ:

Որպեսզի ամեն առավոտ այդտեղ ապրողներին պարտադրեք կրկնել. «կեցցե՛ ազատությունը», «կեցցե՛ «Խաղաղության խաչմերուկ» անվամբ անասնաֆերման», «կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում և ապրելու ենք այդ խաղաղ, ազատ և երջանիկ անասնաֆերմայու՞մ»։ Դրա համա՞ր է իշխանության մնալու ձեր այս մոլուցքը: Դրա համա՞ր եք եռակցվել այդ աթոռին:

Արգամ ՏԵՐ-ՊՈՂՈՍՅԱՆ

Հ.Գ.

Խոնարհված ներողություն եմ խնդրում 16 Ազգային Հերոսներից և Հայրենիքին իրենց կյանքը նվիրաբերած նվիրյալներից, բոլոր այն «խաչմերուկցիների» փոխարեն, որոնք պատրաստ են աջակցելու ՆՓ & ՔՊ контора-ին, կյանքի կոչելու վերոնշյալ սցենարը: Առանձնաբար՝ Գուրգեն Հարությունովիչից և Սպարապետից:

Դիտվել է՝ 179

Մեկնաբանություններ