Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Այս ամենը մեծ ֆարսի է նմանվում

Այս ամենը մեծ ֆարսի է նմանվում
18.07.2023 | 09:46

Արցախի նախագահի «ապաքաղաքական նստացույցի» միակ ճիշտ վայրը Հակարի կամուրջն է: Էդ սպիտակ վրանի ճիշտ տեղը ոչ թե նախագահականի աստիճաններն են, այլ ադրբեջանական անցակետի հենց դիմացը, որտեղ նստած սպասելու է հայկական կողմից տոննաներով բարձված անհրաժեշտ ապրանքները, դեղորայքը և այլնը անձամբ ընդունելուն, իսկ հետո էլ դիմի իր «կոշտ քայլերին»: Հակառակ դեպքում, այս ամենը մեծ ֆարսի է նմանվում: Փորձեք անել քաղաքական քայլ և կտեսնեք արդյունքն ու ռեզոնանսը, փորձեք անել ապաքաղաքական իմիտացիա, կստանաք այն, ինչ ստացել և ստանում եք:

P.S. Դա կլինի ոչ թե արկածախնդրություն, այլ իր կողմից նկարագրված ծայրահեղ ծանր իրավիճակին համահունչ և հանդուգն լիդերերության քայլ: Պատմություն և բեկում կերտում են քաղաքական հանդգնությամբ, ոչ թե իմիտացիոն անհարմարվողականությամբ:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 3405

Մեկնաբանություններ