Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Կարծում եմ՝ Իրանը ճիշտ ճանապարհին է

Կարծում եմ՝ Իրանը ճիշտ ճանապարհին է
31.08.2025 | 11:54

Գերմանիան, Ֆրանսիան, Նորվեգիան, Շվեդիան և

Իտալիան իրենց քաղաքացիներից պահանջել են անմիջապես լքել Իրանի տարածքը։

Սա իսկապես խոսում է այն մասին, որ այս երկրներն ունեն տեղեկություններ, որ ո՛չ միայն լարվելու է իրավիճակը տարածաշրջանում, այլև իրենց քաղաքացիների կյանքին կարող է իրական վտանգ սպառնալ։

Եվրոպական եռյակի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնման համատեքստում տպավորիչ էր նաև Իսրայելի ակտիվությունը։

Եվ կարծում եմ, որ Իրանը ճիշտ ճանապարհին է` արդիականացնելով իր պաշտպանական միջոցները, թեպետ, ժամանակը չափազանց քիչ է:

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5309

Մեկնաբանություններ