ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի հետ հրադադարի ռեժիմի ավարտի կոնկրետ ժամկետ չի սահմանել՝ հայտարարել է Սպիտակ տունը: Հրադադարի ժամկետների վերաբերյալ վերջնական որոշումն ընդունելու է անձամբ Թրամփը, և այժմ նա սպասում է իրանական ղեկավարության «միասնական պատասխանին»՝ խաղաղության համաձայնագրի համար ԱՄՆ-ի առաջարկած պայմանների առնչությամբ:               
 

Եվ վա՛յ թուլակամներին

Եվ վա՛յ թուլակամներին
22.04.2026 | 15:20

Մեր թշնամուն պատժողը մենք ենք, ուրիշը պարտավոր չէ մեր փոխարեն դա անել. չի էլ անում՝ որպես կանոն: Երբ չենք պատժում թշնամուն, նա առավել սանձարձակ է դառնում, չարորեն ավելի է ոգեշնչվում և շարունակում մեզ տարատեսակ պարտությունների մատնել, նվաստացնել ու հնազանդեցնել ի վերջո: Թշնամուն հարկ է հաղթել, թե չէ, իսկապես, վա՛յ պարտվողներին: Եվ վա՛յ թուլակամներին: Առնվազն՝ թշնամուն անվերջ պետք է դիմակայել, որ նա երբևէ ի զորու չլինի քեզ վրա իշխել ու մտմտալ քո բնաջնջման մասին:

Թշնամին միշտ պիտի տեսնի, որ դու ունես հուժկու զենք ու ժանիք, կռվելու կամք ու արժանապատվություն, արիությամբ տոգորված սերունդ, թե չէ ծաղրելով ու քրքջալով նա կմտնի քո եզերքը և կսկսի հողին հավասարեցնել քո ոգով ու հոգով կառուցած ամենայն ինչ: Ինչ որ անում է հիմա Արցախում: Եվ ինչեր կանի նա, եթե, Աստված մի արասցե, ապիկարություն ու տխմարություն ունենանք թույլ տալու, որ թշնամին հանկարծ ներխուժի Հայաստան:

Բնական թշնամին երբեք չի փոխվում, նույն թշնամաբար տրամադրվածն է մնում հարյուրամյակներով ու հազարամյակներով: Բայց նրան կարելի է հարկադրել, որ առօյա կյանքում զերծ մնա քեզ ուղղված թշնամական քայլերից:

Մեր երկիրը պետք է ազատ լինի թշնամիներից՝ ներքին, թե դրսի:

Հրանտ Ալեքսանյան

Դիտվել է՝ 673

Մեկնաբանություններ