Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Օրը մի բեսպրեդելի ենք ականատես լինում, ու սրան վերջ չկա

Օրը մի բեսպրեդելի ենք ականատես լինում, ու սրան վերջ չկա
31.05.2025 | 14:13

Շանը վրաերթի ենթարկելու հարցի շուրջ մի խումբ անձինք Երևանի Հաղթանակ թաղամասում պարզաբանումներ են արել, որը վերածվել է ծեծկռտուքի: Այնուհետև միջադեպի մասնակիցները ավտոմեքենաներով հետապնդել են իրար: Այդ ընթացքում մասնակիցներից մեկը «BMW» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 42-ամյա մի կնոջ ու նրա 2-ամյա որդուն:

Վրաերթի հետևանքով կինը մահացել է, իսկ երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է։

Երկրում տիրող անտերության, անարխիայի ֆոնին մարդիկ կատաղել են․ օրը մի բեսպրեդելի, մի ողբերգության դեպքի ենք ականատես լինում, ու սրան վերջ չկա։

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 8615

Մեկնաբանություններ