Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԹՐԻՓ-Ի շինարարությունն արդեն մեկնարկում է, բայց նախագծի կարևորագույն պայմանները շարունակում են գաղտնի պահվել Հայաստանի ժողովրդից

ԹՐԻՓ-Ի շինարարությունն արդեն մեկնարկում է, բայց նախագծի կարևորագույն պայմանները շարունակում են գաղտնի պահվել Հայաստանի ժողովրդից
24.11.2026 | 13:58
։ Փաշինյանն այս նախագիծը ներկայացրեց իբրև անկախությունից ի վեր Հայաստանի խոշորագույն տնտեսական ծրագիր, իսկ Թրամփը հայտարարեց նաև ԹՐԻՓ զարգացման ընկերության (TRIPP Development Company) գործունեության մեկնարկի մասին։
Մինչդեռ Հայաստանի ժողովուրդն առ այսօր չգիտի ԹՐԻՓ-ի կարևորագույն պայմանները, որոնցից կախված են մեր պետության ինքնիշխանությունն ու անվտանգությունը։ Մասնավորապես՝

1. Ի՞նչ է ամրագրված ԹՐԻՓ զարգացման ընկերության կանոնադրության և բաժնետերերի միջև կնքված համաձայնագրի մեջ։
2. Որո՞նք են այդ ընկերությանը զարգացման բացառիկ իրավունքով տրամադրվող տարածքների աշխարհագրական ճշգրիտ սահմանները, որքա՞ն է դրանց ընդհանուր մակերեսը։
3. Որքա՞ն է լինելու ԹՐԻՓ-ի անվտանգությունն ապահովող անձնակազմի թվաքանակը, ինչպիսի՞ կառուցվածք են ունենալու անվտանգության ստորաբաժանումները, ի՞նչ պայմաններով են ներգրավվելու օտարերկրյա (ամերիկյան) մասնավոր անվտանգության ընկերությունները և ի՞նչ իրավական կարգավիճակ են ունենալու դրանք։
4. Ի՞նչ իրավունքներ և գործնական հնարավորություններ են ունենալու Հայաստանի պետական մարմինները՝ ԹՐԻՓ-ի ենթակառուցվածքներ մուտք գործելու և դրանց գործունեությունը վերահսկելու համար։
5. Ինչպե՞ս և ո՞ւմ կողմից են իրականացվելու սահմանային և մաքսային ստուգումները։
6. Ո՞ւմ ձեռքում են լինելու անդրսահմանային էներգետիկ ենթակառուցվածքների օպերատիվ կառավարումն ու վերահսկողությունը։
7. Առ այսօր հրապարակված չեն նույնիսկ ԹՐԻՓ զարգացման ընկերության հիմնադիր և կառավարման վերջնական փաստաթղթերը։

Հենց այս և նմանատիպ հարցերի կոնկրետ լուծումներից է կախված լինելու, թե որքան քայքայիչ ազդեցություն կունենա ԹՐԻՓ-ը Հայաստանի ինքնիշխանության և ազգային անվտանգության վրա։ Իսկ դիվանագիտական բնույթի ընդհանուր ու դատարկ հավաստիացումներն այստեղ զրո արժեք ունեն։
Ինչպե՞ս կարելի է Հայաստանի ժողովրդից գաղտնի պահել իր իսկ պետության ինքնիշխանությանն ու անվտանգությանը անմիջականորեն առնչվող այս տեղեկությունները և միաժամանակ պնդել, թե այդ ամենն արվում է հենց ժողովրդի տված քվեով ու լիազորությամբ։
Հայաստանի ինքնիշխանության իրական չափորոշիչը ոչ թե այդ ինքնիշխանության նկատմամբ հարգանքի մասին հայտարարություններն են, այլ սեփական տարածքում Հայաստանի պետության իշխանության ծավալն ու այդ իշխանությունն ամբողջությամբ գործադրելու հնարավորությունը։ Իսկ այս կենսական նշանակության տեղեկությունները ժողովրդից թաքցնելը միայն ամրապնդում է այն համոզմունքը, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասն օտարվում է՝ ի շահ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցներ Թուրքիայի ու Ադրբեջանի։
Հենց այսպես էլ՝ մարդկանց ապուշի տեղ դնելով, Հայաստանը կազմալուծում են։ «Ընդդիմությունն» էլ նաղլ է կարդում՝ փոխանակ այս ամենը կանխելու գործողությունների ծրագիր առաջարկելու։

Հ.Գ. Ի դեպ, հենց վերջին երկու օրերին՝ ԹՐԻՓ-ի գործնական փուլի մեկնարկի կապակցությամբ, Իրանից հնչեցին երկու լուրջ նախազգուշացումներ։ Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային վերահաստատեց, որ Իրանի համար անընդունելի է իր սահմանների մոտ օտարերկրյա ռազմական կամ անվտանգության ուժերի ներկայությունը։
Իսկ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի ավագ խորհրդական Մոհամմադ Մոխբերն ավելի կոշտ արտահայտվեց՝ հայտարարելով, որ «կեղծ երթուղիները» երբեք չեն փոխարինի «իրական միջանցքներին»՝ ո՛չ Իրանի հարավում, ո՛չ հյուսիսում, լինի դա Հորմուզի նեղուցով անցնող հարավային երթուղին, թե ԹՐԻՓ-ը («Զանգեզուրի միջանցքը»)։ Նա ընդգծեց, որ տարածաշրջանում Իրանի աշխարհաքաղաքական շահերը կարմիր գիծ են, և Թեհրանը թույլ չի տալու շրջանցել Իրանին։ Իր գրառումը Մոխբերն ավարտեց հույժ ուշագրավ նախազգուշացմամբ՝ «Դասեր քաղեք Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակից»։
Երևանում լսող կա՞, թե՞ փողերն են հաշվում՝ մինչև բոլորիս գլխին մի մեծ փորձանք գա...

Արմեն Այվազյան
Դիտվել է՝ 803

Մեկնաբանություններ