Իրանի ԱԳՆ-ն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որով դատապարտել է հունիսի 26-ին երկրի հարավային ափամերձ շրջանների օբյեկտներին ԱՄՆ-ի հասցրած ավիահարվածները։ Թեհրանը Վաշինգտոնի գործողություններն անվանել է հունիսի 18-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի խախտում և ընդգծել, որ իրանական զինված ուժերի պատասխան գործողություններն իրականացվել են ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում:               
 

Կովերի և ոչխարների փոխարեն պետք է աղավնիներ բուծել

Կովերի և ոչխարների փոխարեն պետք է աղավնիներ բուծել
27.06.2026 | 12:12

Հայաստանում կգործարկվի բջջային հեռախոսների IMEI կոդերի միասնական շտեմարան։ Հեռախոսների նմանօրինակ վերահսկողությունը գործում է հիմնականում ասիական պետություններում, այդ թվում` Թուրքիայում, Ադրբեջանում, Իրանում: Երեկվանից` Ռուսաստանում:

IMEI կոդ ունեն նաև հին կոճակային հեռախոսները: Ընդ որում երկքարտանի կոճակային հեխախոսներն ունեն երկու IMEI կոդ:

Կարճ ասած` եթե հեռախոսը գործում է բջջային համակարգում, ապա այն ունի IMEI կոդ:

Կարելի՞ է արդյոք խուսափել վերահսկողությունից: Բջջային համակարգի ներսում տեխնիկապես դա անհնար կլինի: Բացառություն կկազմեն այն սարքերը, որոնք աշխատում են բջջային համակարգից դուրս, օրինակ` ռադիոկայանները: Բջջային հեռախոսի փոխարեն ի հայտ կգան մեծ շառավիղ ունեցող ռադիոհեռախոսներ:

Սակայն, նոր ժամանակներում ճիշտն աղավնիների օգնությանը դիմել: Հիշեցնեմ` աղավնային փոստը կիրառվել է ավելի քան երեք հազար տարի, սկսած Հին Եգիպտոսի և Միջագետքի քաղաքակրթություններից:

Եվ, ուրեմն, մի լսեք Պապոյան Գևորգին: Կովերի և ոչխարների փոխարեն աղավնիներ բուծեք:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 346

Մեկնաբանություններ