Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը՝ Նիկոլ Փ-ին

Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը՝ Նիկոլ Փ-ին
14.09.2026 | 11:21

ԱԺ ընտրություններին մենք մասնակցում էինք «Առաջարկ Հայաստանին» ծրագրով։ Մեր ծրագրի մեխը երաշխավորված խաղաղությունն է։

Հակառակ կողմում գլոբալ պատերազմի և հակառուսական ինտերնացիոնալի տեղական դրածոներն են՝ «Քաղաքացիական պայմանագիր» կոչված հինգերորդ շարասյունը՝ Համաշխարհային պատերազմի կուսակցության հայաստանյան մասնաճյուղը։

Մեր առաջարկն այլընտրանք է Հայաստանի համար։ Ընտրություններն աննախադեպ ձևով կեղծվեցին, և առայժմ հնարավոր չէ կյանքի կոչել այդ ծրագիրը։

Հիմա Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է գլոբալ պատերազմի մեջ։ Վրաստանը հրաժարվեց մանրադրամ դառնալու հեռանկարից, քանի որ դասեր քաղեց 2008 թվականին Սաակաշվիլու արկածախնդրության հետևանքներից։

Քաղաքացի Նիկոլ Փ․-ն, դրսի ուժերի թելադրանքով, Հայաստանը թշնամացնում է ռազմավարական դաշնակցի կարգավիճակ ունեցող Ռուսաստանի հետ։ Պաշտոնական Երևանն ու Մոսկվան արդեն պատերազմի մեջ են․ պատերազմն այդ դիվանագիտական, տնտեսական և տեղեկատվական հարթություններում է։ Հենց սա՛ է հիբրիդային կոչված պատերազմը։

Բայց պետք է իրերն իրենց անուններով կոչել․ հիբրիդային պատերազմը ՌԴ-ի դեմ՝ Հայաստանի ու մյուսների շահերի և կյանքի գնով, վարում են ԵՄ այն չինովնիկներն ու ԵՄ անդամ երկրների այն ղեկավարները, որոնք գլոբալ պատերազմի կուսակցության և հակառուսական ինտերնացիոնալի անդամներն են։

Ուշագրավն այն է, որ այդ շրջանակների գործունեության արդյունքում տուժում են ոչ միայն Ուկրաինայի, Մոլդովայի, Հայաստանի ժողովուրդները, այլև բուն ԵՄ քաղաքացիները։ Պատահական չէ, որ ԵՄ շարժիչ երկրներից հանդիսացող Ֆրանսիայի նախագահ Մակրոնի վարկանիշը շրիշակային մակարդակի վրա է, իսկ մեկ այլ գլոբալիստի՝ Գերմանիայի կանցլեր Մերցի կուսակցությունն օրերս խայտառակ պարտություն կրեց կարևոր նշանակություն ունեցող տեղական ընտրություններում։

Գերմանիայում առավելագույն ձայներ ստացավ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը, որը դեմ է Ռուսաստանի հետ հակադրմանը, դեմ է Գերմանիայի բյուջեի ու գերմանացիների բարեկեցության հաշվին ուկրաինական պատերազմի ֆինանսավորմանը։

Տեղին է նշել, որ Գերմանիան, 2022 թվականից սկսած, ավելի քան 100 միլիարդ եվրո է հատկացրել ուկրաինական պատերազմի համար, որի զգալի մասը Զելենսկու իշխանությունը կոռուպցիոն սխեմաներով գրպանել է։

«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունն իրական խաղաղության կողմնակից է։ Իսկ ահա Մերցերը, Ուրսուլաները, Մակրոնները ԵՄ-ին տանում են 2030 թվականին Ռուսաստանի դեմ ուղիղ պատերազմ վարելու արկածախնդրությանը, ինչը կատաստրոֆա կլինի համաշխարհային մակարդակով։

Բայց այդ արկածախնդիրների ու ֆյուրերիկների համար մարդկային կյանքերն ու արևմտյան, այսինքն՝ համամարդկային արժեքները զրոյական նշանակություն ունեն, ինչպես որ արցախցիների կյանքը զրոյական արժեք ուներ սրանց համար 2022 թվականին, երբ հայերի էթնիկ զտմանը նպաստող որոշում կայացրեցին Պրահայում։

Նիկոլ Փ․-ն հենց այդ արկածախնդիրների պաշտպանյալն է, որին հանձնել են Թուրքիայի խնամակալությանը՝ խոստանալով իր իշխանության պաշտպանություն՝ Հայաստանը հակառուսական մանրադրամ դարձնելու դիմաց։

Շահառուները տվյալ դեպքում Թուրքիան ու Ադրբեջանն են, բայց դա Նիկոլ Փ․-ին ու իր դրսի տերերին բացարձակապես չի հետաքրքրում։ Հետո՞ ինչ, որ արանքում Արցախը հայաթափվեց, և հերթը հասել է Հայաստանին։ Նիկոլ Փ․-ի համար կարևորն իր կաշվի փրկությունն է, իսկ գլոբալ պատերազմի կուսակցության համար կարևորը ռուսներին մեր տարածաշրջանից հեռացնելն է։

Գլոբալիստները հայերի էթնիկ զտումների համար չեն ցավում․ նրանք նույնիսկ իրենց սեփական երկրների ժողովուրդների համար չեն ցավում և թքած ունեն նրանց կյանքի վրա։

Գերմանացիները վերջին ընտրություններում մերժեցին այդ հակամարդկային քաղաքականությունը։ Ֆրանսիացիներն ու մյուս ժողովուրդները նույնպես մերժելու են նեոֆաշիզմը։

ԵՄ քաղաքացիներն այլընտրանք ունեն, հայ ժողովուրդն էլ այլընտրանք ունի․ մենք դատապարտված չենք մանրադրամ դառնալու։ Օրինա՛կ վերցնենք գերմանացիներից, օրինա՛կ վերցնենք «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից։

Անդրանիկ Թևանյան

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ

10.09.2026

Ծանուցում. Անդրանիկ Թևանյանի էջը վարում են իր թիմակիցները:

Դիտվել է՝ 100

Մեկնաբանություններ