Իրանում զոհվում են երեխաներ, ինչը չունի որևէ արդարացում և որևէ գիտակից մարդու չի կարող անտարբեր թողնել։ Դրա համար էլ նախապես հայտարարեցին, որ թքած ունեն միջազգային իրավունքի վրա՝ եթե ուժեղ ես, էլ ի՞նչ պայմանավորվածություն։
Մենք թևակոխել ենք մի դարաշրջան, երբ համամարդկային շահերը, դավանանքը, ազգն ու ազգային ինքնության արժեքները անթաքույց փոխարինվում են նյութապաշտության չոր հաշվարկներով։
Այս ամենը ոչ միայն կարող է նաև մեզ վերաբերել, այլև առաջնահերթ հենց մեզ է վերաբերում, սպառնալիքը չնկատելը չի նվազեցնում դրա վտանգավորության աստիճանը, ավելին՝ դարձնում է անպատրաստ, խոցելի ու դյուրամարս:
Գևորգ Դանիելյան