ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և նրա կինը՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, փետրվարի 26-27-ը ցուցմունքներ են տալու ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով, որը դատապարտվել էր սեռական հանցագործությունների համար։ Բիլ Քլինթոնը հայտարարել է, որ ցանկանում է դա անել ուղիղ եթերում։ «Ես չեմ պատրաստվում ձեռքերս ծալած նստել, մինչ ինձ որպես խամաճիկ են օգտագործում փակ «դատավարությունում»,- ասել է նա:               
 

Իրենք իրենց չնեղացրին

Իրենք իրենց չնեղացրին
04.12.2015 | 00:41

2016-ի պետբյուջեի ծախսային հատվածում նախատեսվում է 3,4 մլրդ դրամի կրճատում։ Այս «աչքալուսանքը» գործադիրի երեկվա նիստում ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը «տվեց»։ Կրճատումը պայմանավորված է կրթության ոլորտում աշակերտների թվաքանակի վերահաշվարկով և տարադրամի փոխարժեքի նոր փոփոխությամբ։ Բայց, ինչպես և կարելի էր ենթադրել, ծախսերի կրճատումից գլուխը թեթև է պրծացրել պետական ապարատը՝ ընդամենը 0,9 մլրդ դրամ։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1540

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ