Իրանը պահանջել է փոխել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վայրն ու ձևաչափը՝ տեղեկացնում է Axios-ը։ Իրանցիները ցանկանում են բանակցությունները Ստամբուլից տեղափոխել Օման և անցկացնել երկկողմ ձևաչափով՝ միայն ԱՄՆ-ի մասնակցությամբ՝ բացառելով մի շարք արաբական և մահմեդական երկրների դիտորդների մասնակցությունը։               
 

Մեր սերը կամ ատելությունը Ռուսաստանին չեն հետաքրքրում

Մեր սերը կամ ատելությունը Ռուսաստանին չեն հետաքրքրում
06.06.2025 | 18:14

Ամոթալի է այն հայերի համար, ովքեր հավաքվել են Հայաստանի պետական կառույցների մոտ ու միմյանց ծեծում են՝ հանուն Ռուսաստանի նկատմամբ սիրո կամ ատելության։

Ռուսաստանը կայսրություն է։ Մեր ունեցած սերը կամ ատելությունը նրան չեն հետաքրքրում։ Երբ իր շահերը թույլ տան, մեզ կսիրի, թույլ չտան, չի սիրի։

Ամոթ այն հայերին, որոնք իրար հետ կռվում են այլ երկրների համար։

Մենք ունենք արտաքին թշնամի՝ Թուրքիա և Ադրբեջան։

Մենք ունենք ներքին թշնամի՝ Նիկոլ, թրքասիրություն և դավաճանություն։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 3113

Մեկնաբանություններ