ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և նրա կինը՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, փետրվարի 26-27-ը ցուցմունքներ են տալու ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով, որը դատապարտվել էր սեռական հանցագործությունների համար։ Բիլ Քլինթոնը հայտարարել է, որ ցանկանում է դա անել ուղիղ եթերում։ «Ես չեմ պատրաստվում ձեռքերս ծալած նստել, մինչ ինձ որպես խամաճիկ են օգտագործում փակ «դատավարությունում»,- ասել է նա:               
 

Դու քեզ հա՞յ ես համարում, թե՞ «իրական» հայաստանցի

Դու քեզ հա՞յ ես համարում, թե՞ «իրական» հայաստանցի
15.11.2025 | 16:44

Էջմիածնեցի կռված տղերքի կեսի վրա քրեական գործեր են բացված՝ զուտ այն պատճառով, որ նրանք տարբեր առիթներով իրենց անհամաձայնությունն են հայտնել հայրենիքում տեղի ունեցողին։

Հավաքական կռված դասը ասում է, որ սրանք դավաճան են։ Եվ սա զուտ քաղաքական մեղադրանք չէ։ Մարտի դաշտում եղածները սեփական աչքերով են տեսել, թե ինչպես են իրենց մեջքից խփում, ինչպես է գլխավոր չհրամանատարը դադարեցնում համալրումը, ինչպես է փլուզվում բանակի ուղղահայացը։

Ում համար կենդանի մնացած հերոսի խոսքը հեղինակություն չի, ինքը զոհվածի կենացը խմելու ո՛չ իրավունքը ունի, ո՛չ պատասխանը։ Ամեն երեսպաշտ կեղծավոր չպետք է զոհվածի կենաց խմի։

Էջմիածնի ընտրությունները ոչ թե կողմի, այլ տեսակի ընտրության հարց է։

Մեր տեսակի համար այբուբենը պարզապես տառեր չի, այլ հայկականության խորհրդանիշ։ Մասիսը պարզապես սար չէ, այլ հայկականության խորհրդանիշ։ Տիգրանը պարզապես թագավոր չէ, այլ հայկականության խորհրդանիշ։ Եվ այսպես՝ Հայկից սկսած, մեր մեծերով ու մեր ստեղծածով ձևավորվում է մեր հայ լինելը։

Հիմա դու ո՞ր տեսակից ես՝ նա, ով համարում է Մասիսը պարզապես սա՞ր, թե՞ նրա, ով համարում է այն հայկականության խորհրդանիշ։ Ու դու քեզ Հա՞յ ես համարում, թե՞ «իրական» հայաստանցի։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 3270

Մեկնաբանություններ

_blank" class="zoomgraphics">.