ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Ժառանգությունը» կոչ է անում հանդիպել քառյակի ղեկավարների մակարդակով

«Ժառանգությունը» կոչ է անում հանդիպել քառյակի ղեկավարների մակարդակով
07.04.2014 | 11:50

Ոչիշխանականների քառյակի մեջ մտնող ուժերի ղեկավարները պետք է հանդիպեն և քննարկեն իրենց «հետագա քայլերի մարտավարությունն ու համատեղ պայքարի ռազմավարությունը»: Այս մասին ասվում է «Ժառանգության» տարածած հայտարարության մեջ: «Վարչապետի՝ իշխանությունների կողմից ակնհայտորեն մինչ այդ չպլանավորված հրաժարականը, արդյունք էր հենց այս միասնության և քաղաքացիական կառույցների համատեղ արդյունավետ գործողությունների, որն իր մեջ պարունակում է երկրում վերջապես վիճակ փոխելու իրական ներուժ: Եվ այժմ օրախնդիր է դարձել ընդդիմադիր ներխորհրդարանական համագործակցության ձևաչափը վերափոխելու միջկուսակցական միասնական ճակատի, որը կարող է առավել վստահություն ներշնչել չորս քաղաքական ուժերի հետագա համագործակցությանը, ինչպես նաև դառնալ համաժողովրդական ընդվզման հերթական շրջափուլ՝ քաղաքական և քաղաքացիական ուժերի առավել լայն ընդգրկմամբ»,-նշել է կուսակցությունը: Ստեղծված իրավիճակի հետ կապված «Ժառանգությունը» անհրաժեշտ է համարում իրականացնել չորս ուժերի ղեկավարների` ինչ-ինչ պատճառներով չկայացած հանդիպումը: «Այդ հանդիպումը մենք դիտում ենք խորհրդարանական չորս խմբակցությունների մաս կազմող ուժերի հետագա համագործակցության անհրաժեշտ պայման»,-ասվում է հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 1934

Մեկնաբանություններ