ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

ՌԴ ՊՆ-ն իր քարտեզում պատասխանատվության գոտի է դարձրել Խծաբերդ-Հին Թաղեր հատվածը

ՌԴ ՊՆ-ն իր քարտեզում պատասխանատվության գոտի է դարձրել Խծաբերդ-Հին Թաղեր հատվածը
13.12.2020 | 21:52

Ռուսաստանի ՊՆ-ն հրապարակել է դեկտեմբերի 13-ի դրությամբ Արցախում իրավիճակի մասին հերթական քարտեզը: Ի տարբերություն նախորդ նմանատիպ քարտեզների՝ նոր քարտեզում որպես պատասխանատվության գոտի ավելացել է նաև Խծաբերդ-Հին Թաղեր հատվածը, թեև խաղաղապահների դիտարկման կետի մասին նշում չկա:

Դիտվել է՝ 5478

Մեկնաբանություններ