ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ասում են

Ասում են
02.07.2022 | 10:43

Այս երկու ամիսների ընթացքում պարզ դարձավ, որ Թուրքիան շարունակում է իր քաղաքականությունը, այն է՝ Արևմուտքի հետ մտնել առևտրի՝ փորձելով մի բան կորզել, մի բան ստանալ:

Մյուս կողմից, Արևմուտքը ցույց տվեց, որ կարող է ճնշում գործադրել և Թուրքիայից ստանալ այն, ինչն իրեն հարկավոր է: Սա ևս մեկ անգամ փաստում է, որ Թուրքիան այն մակարդակի պետություն չէ, ինչ փորձում է իրեն ներկայացնել: Թուրքիան միջին պետություն է և ձգտում է իր գլխից վերև թռչել:


Ռուբեն Սաֆրաստյան

Դիտվել է՝ 45903

Մեկնաբանություններ