ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է հայտնի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի դեմ գործով հիշատակված ավելի քան 300 նշանավոր գործիչների անունները։ Ցուցակում ընդգրկված են նախկին նախագահներ Բիլ Քլինթոնը, Բարաք Օբաման և Ջո Բայդենը, նախկին փոխնախագահ Քամալա Հարիսը և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին, բազմամիլիարդատերեր Բիլ Գեյթսը և Մարկ Ցուկերբերգը, երաժիշտներ Բոնոն և Բիյոնսեն, կինոռեժիսոր Վուդի Ալենը։               
 

Դուք քրիստոնեական կեցվածք չունեք, ինչ զրպարտանք ասես կտարածեք՝ ձեր «ճիշտ» լինելը իբր փաստելու համար

Դուք քրիստոնեական կեցվածք չունեք, ինչ զրպարտանք ասես կտարածեք՝ ձեր «ճիշտ» լինելը իբր փաստելու համար
16.02.2026 | 19:05

Եկեղեցու և բարենորոգման շուրջ

Իրապես խորհելու և անձնական ու հանրային որոշում կայացնելու ժամանակն է։ Ամբողջ աշխարհը խառնաշփոթ ու վայրիվերո իրավիճակում է գտնվում։ Սկսվել է նոր աշխարհի ձևավորման գործընթացը: Թե ինչպիսին կլինի այն, կախված է նաև մեր անձնական ու հավաքական որոշումից։ Հենց մեր հավաքական ինքնության դրսևորումից է նաև կախված, թե ինչ ուղղությամբ կգնա աշխարհը՝ ազատ մարդու զարգացմա՞ն, թե՞ խմբային շահերի ու բիրտ ուժի կիրառման: Կարելի է ասել, որ հոգևոր իմաստով դա պայքար է աստվածամարդու և նրա հակապատկեր համակարգերի միջև։

Իսկ ի՞նչ է կատարվում Հայաստանում: Ցավոք, մենք առայժմ ուղտի ականջում քնած ենք: Միայն զարմանալ կարելի է, թե ինչպես է, որ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կամ ժողովրդավարական որևէ կառույցի ձայն չի լսվում: Մի՞թե չեն նկատում, որ Հայաստանը գլորվում է անձի պաշտամունքի ճահիճը։ Այնպիսի տպավորություն է, թե վարչապետը փռշտում է, քրեական գործն արդեն պատրաստ է: Սա՞ է ձեր արդարադատությունը։ Ներողություն, բայց դա ուղղակի զավեշտ է: Ստացվում է՝ ովքեր ինչ-որ հարցում վարչապետի կարծիքից տարբերվող կարծիք ունեն, հանցագործ են: Իսկ հայոց եկեղեցու և մեր ինքնության դեմ ուղղված անհեթեթ ու մտացածին բարեփոխումնե՞րը: Ոչ ոք չի ասում, թե ինչն են ուզում բարեփոխել, Նիկիական հանգանա՞կը, «Կանոնագիրք հայոց»-ի ինչ-որ մի կե՞տ, եթե, իհարկե, ընդհանրապես, ծանոթ են դրանց:

Վերջապես, ի՞նչ ասել է Մայր Աթոռի գանձերը կամ, առավել ևս, կաթողիկոսությունը ուզում են տեղափոխել երկրից դուրս։ Դուք լուրջ այդպե՞ս եք մտածում։ Ես հասկանում եմ, որ կարող եք չսիրել կամ նույնիսկ չընդունել Վեհին, սակայն չեմ հասկանում այդ վայրի խրխնջանքն ու անթաքույց քամահրանքը, ինչը միայն ուրախացնում է մեր հակառակորդներին և ջուր է լցնում նրանց ջրաղացին։ Դուք անգամ դույզն-ինչ արդարամիտ չեք, գոնե քրիստոնեական կեցվածք չունեք, ինչ զրպարտանք ասես կտարածեք ձեր «ճիշտ» լինելը իբր փաստելու համար։ Բայց, հասկացեք, դա հարիր չէ մեր արժեհամակարգին, հետևաբար, անընդունելի է համայն հայության համար։

Շատ իրավական կառույցներ, ինչո՞ւ ոչ, նաև ոչ վաղ անցյալի պատերազմական բազմաթիվ դրվագներ վկայում են փաստացի կատարված հանցագործության մասին: Այս պարագայում ոմանք ո՞ւմ հետ են ուզում խաղաղություն հաստատել: Չի՛ կարող խաղաղություն կնքվել բռնակալի հետ, ինչքան էլ դրա ջատագովները բարձր բղավեն։ Եվ եթե չսթափվենք, կրկին կանգնելու ենք կոտրված տաշտակի առջև։ Թող ոչ ոք չշահարկի «խաղաղություն» բառը, քանզի չի կարող լինել այնպիսի բանական մարդ, որը չուզենա խաղաղություն։ Այո՛, խաղաղությունը լինելու է, նաև ամբողջ աշխարհում է լինելու: Բայց միայն այն ժամանակ, երբ մեր բոլորի ջանքերով այլևս չեն լինի բռնապետությունը և բուն մարդուն խեղող համակարգերը։ Ուզեք, թե չուզեք, այն գալու է: Քսանմեկերորդ և հետագա դարերում հենց տիեզերամարդիկ են կառավարելու իրենց տրված արարչակարգի և Թագավորների Թագավորի հովանու ներքո։

Վանո Դադոյան

Դիտվել է՝ 279

Մեկնաբանություններ