Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Եկել է քնից հանելու, նիրհից արթնացնելու այն ամենը, ինչից խորշում է արժանապատիվ հայը

Եկել է քնից հանելու, նիրհից արթնացնելու այն ամենը, ինչից խորշում է արժանապատիվ հայը
13.09.2026 | 12:12

Նիկոլ Փաշինյանը քաղաքական գործիչ չէ։ Նա Եկեղեցու դեմ դուրս եկած նոր տեսակի կրոնական քարոզիչ է: «Երկրի հակառակ կողմի» քարոզիչն է նա և եկել է քնից հանելու, նիրհից արթնացնելու այն ամենը, ինչից խորշում է արժանապատիվ հայն ու քաղաքացին։ Նա եկել է, մեր ոչ վատ, մեր դրական տեսակի կողմից` թաքուն թաքցրած, զզվելի աստառը աշխարհին իր ցույց դնելու։ Եվ դա նրան հաջողվում է։ Իսկ աստառ ունեն բոլոր ժողովուրդները։

Դարեր շարունակ Հայ մարդը, օտարների տիրապետության տակ ապրելով, ճնշված է եղել։ Մի տեղ ծառ տնկելու իրավունք չուներ, մեկ այլ տեղ՝ իր լեզվով խոսելու, մի կայսրություն նրան արգելում էր խաչակնքել իր ավանդության համապատասխան, իսկ մեկ այլ կայսրություն արգելում էր ձի ունենալ։ Հարյուրամյակների այս ճնշումը, Եղեռնը, կոտորածներն ու ջարդերը առաջացրել են վախկոտ, պատեհապաշտ, հուզածառոտ, քաղքենի, օտարասեր հայի այն տեսակը, որն այսօր համախմբվել է Նիկոլի շուրջը, համաձայն է իր փառահեղ պատշգամբից Արարատին այլևս չնայել, Տիգրանաշենը քյարքի, Արցախը` ղարաբաղ անվանել ու տալ, Արցախցուն, հերոսներին, նահատակներին ատել, ապա հեզորեն կռանալ ու սպասել թուրքի բարեհաճությանը։

Ես պայքարել եմ Խորհրդային Միության դեմ` հանուն Հայաստանի Հանրապետության անկախության։ 1988 թվականին ես քսան տարեկան էի, և իմ հասունության շրջանը համընկել է իմ Երկրի կայացմանը։ Սակայն, ես այսօր հասկանում եմ, որ, չնայած խորհրդային երիտասարդ պետության դաժան բռնաճնշումներին, ուշ շրջանի, այսինքն, հետպատերազմական սերունդների խորհրդային Հայը բավական ազատ մարդ էր։ Եվ դա պայմանավորված էր ԽՍՀՄ-ի հայրենասիրական դաստիարակությամբ, «Վարդանանքով» ու «Սպարտակ» օպերայով, «Անլռելի զանգակատնով» ու «Հայոց դանթեականով», Չարենցով ու Դաշտենցով... Եվ այսպես շարունակ։

Իսկ վաթսուն-յոթանասունականներին հայ ժողովուրդը կամ, որ ավելի ճիշտ է, ազգը մեծ զարթոնք ապրեց։ Զարգանում էին մշակույթը, սպորտը, կրթությունը։ Հայաստանը արտաքին գործերի նախարարություն ուներ, համեմատաբար` ուժեղ եկեղեցի և իրականում` ուժեղ կաթողիկոս։ Արվեստի ու արհեստների բնագավառում առաջինն էր։ Հայաստանն առաջադեմ ինդուստրիալ երկիր էր։ Մոսկվայի օլիմպիադայում մեդալների շքերթ էր։ Տիգրան Պետրոսյան կար, Գոհար Գասպարյան, Հրանտ Մաթևոսյան ու Սևակ, Շիրազ... ՈՒ այսպես շարունակ։

Արցախյան սրբազան Ազատամարտում խորհրդային Հայը հաղթեց, հայի ազատ տեսակը։ Անկախության սերնդի դաստիարակած հայը այն հուզածառոտ տեսակն է, որը Նիկոլի հավատավորը դարձավ ու տապալեց ազատ տեսակին։ Եվ դա շատ գրագետ արվեց։ Ամեն օր մեզ ասում էին էկրաններից, որ հաղթում ենք, մինչև որ նոյեմբերի իննին հայտարարեցին մեր պարտության մասին։ Մենք սրան պատրաստ չէինք։ Սա մեր մեջքը կոտրեց, ու արթնացավ դարերով քնած սողունը, ծառ տնկելու, ձի հեծնելու իրավունքից զրկված, քաղքենի, պանդոկացավ տեսակը։

Սա է բարդ ճշմարտությունը։ Քարոզիչը կարող էր առանց զոհերի ստորագրել այն, ինչ նա ստորագրել է։ Բայց նրան պետք էր կոտրել մեր մեջքը, ուստի գնաց դաժանագույն զոհողությունների։

Նիկոլ Փաշինյանը նոր կրոնի քարոզիչն է, իսկ նրա հավատավորները աղանդակիրներ են դարձել։ Եվ այդ աղանդակիրներն են ձևավորում պարզ թվային այն մեծամասնությունը, որն, արդեն երրորդ անգամ վերարտադրում է «արձաններ բռնաբարող» այս խմբակին։

Հայաստանին նոր ընդդիմություն է պետք՝ նոր քաղաքական դեմքերով ու մտածողությամբ։ Նույնիսկ, եթե լավն են բանտերում գտնվող այսօրվա առաջնորդները, նրանց ժամանակը անցել է։ Նահանջելու տեղ այլևս չունենք։ Տիգրանաշենը մեր ինքնության ու գոյության պահպանության վերջին սահմանն է։

Դուրս եկեք դաշինքներից, ձերբազատվեք ղեկավարությունից, հրաժարվեք մանդատներից, փոխեք ձեր օրակարգերը։ Դեպի փողոցային ընդվզում ու պայքար։ Եթե այս վարակի առաջը չառնենք, Լենինի արձանի տեղում նոր հավատի առաջնորդի դամբարանն է լինելու, որը քանդելու է Երևանը գրավելու եկած թուրքը…

Դավիթ Վանյան

Դիտվել է՝ 170

Մեկնաբանություններ