«Մենք չպետք է ընդառաջ գնանք Փաշինյանին՝ նրան Մոսկվա հրավիրելով։ Նա արդեն ամենուրեք շեփորահարել է, որ իր առաջին այցը կլինի Ռուսաստան։ Ակնհայտ է, որ այս այցը նրան միայն քողարկման համար է պետք»,- ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:               
 

Ես երջանիկ եմ և հպարտ մեր ժողովրդով

Ես երջանիկ եմ և հպարտ մեր ժողովրդով
15.06.2026 | 13:22

Դուք նույնիսկ չեք պատկերացնում ինչ բարի, ուժեղ , հզոր, խելացի և հայրենասեր ենք։

Երանելի են նրանք, ովքեր իրենց պատիվը ոսկու հետ չեն փոխանակել։

Երանելի են նրանք, ովքեր իրենց ազատությունը նվաստացման հետ չեն փոխանակել։

Երանելի են նրանք, ովքեր իրենց հոգին չեն փոխանակել մի բուռ արծաթի հետ։

Երանելի են նրանք, ովքեր իրենց Հայրենիքը չեն վաճառել ո՛չ ոսկու, ո՛չ արծաթի, ո՛չ էլ ծնկաչոք ապրելու իրավունքի դիմաց։

Արման ԱԲՈՎՅԱՆ

Դիտվել է՝ 885

Մեկնաբանություններ