Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Կերակուրը քչփորելը օգտակար է երեխաներին

Կերակուրը քչփորելը օգտակար է երեխաներին
14.12.2013 | 15:39

Կենսաբանները իրականացրել են մի շարք ուսումնասիրություններ և պարզել, որ փոքր երեխաներին չպետք է մեղադրել, երբ նրանք ուտելու ժամանակ կեղտոտում են իրենց` ձեռքերը մտցնելով շիլայի կամ կարտոֆիլի պյուրեի մեջ: Պարզվում է, որ դա որոշակի առավելություններ ունի: Մասնագետները ապագա ծնողներին խորհուրդ են տալիս չանհանգստանալ այդպիսի պահերին և չզայրանալ փոքրիկների վրա: ՈՒստի, եթե երեխա կա տանը, ապա պետք է հաշտվել այն փաստի հետ, որ տանից կարող է անհետանալ նաև ցանկալի մաքրությունը: Մասնագետները խորհուրդ են տալիս` եթե ձեր փոքրիկը ձգտում է ձեռքերով մտնել շիլայի մեջ, չպետք է նրան կանգնեցնել, ավելին` չպետք է դա անել կոպտությամբ: Բժիշկները կարծում են, որ այդ գործողությունը շատ դրական ազդեցություն ունի երեխայի զարգացման վրա: Տվյալ հարցով զբաղվել են շատ մասնագետներ և պարզել, որ նմանատիպ խաղերը ուտելու ընթացքում օգնում են երեխային ավելի լավ ճանաչել շրջապատն ու աշխարհը: Այս մեթոդը նույնիսկ ավելի նախընտրելի է, քան ամենահանգիստ մանկական խաղերը, որոնք ոչ մի «հետք» չեն թողնում:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3278

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ