Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Կոֆեինը նվազեցնում է մոռացկոտությունը ավելի քան 24 ժամ

Կոֆեինը նվազեցնում է մոռացկոտությունը ավելի քան 24 ժամ
14.01.2014 | 12:36

Կոֆեինը նկատելիորեն լավացնում է մարդու հիշողությունը, դարձնում է այն ավելի քիչ մոռացկոտ և ամրապնդում երկարաժամկետ հիշողություն օրվա ընթացքում: Թե ինչ հետևանքներ է թողնում մեկ կամ մի քանի գավաթ սուրճը, հրապարակված է Nature Neuroscience ամսագրում: «Մենք միշտ էլ իմացել ենք, որ կոֆեինը բարելավում է ուղեղի գործառույթը և մտավոր կարողությունները, բայց բայց ոչ մեկը չի փորձել պարզել, թե ինչպես է այն ազդում ինֆորմացիան հիշելու և պահպանելու մտավոր ունակությունների վրա: Առաջին անգամ մենք կարողացանք հաստատել, որ կոֆեինը նվազեցնում է մեր մոռացկոտությունը ավելի քան 24 ժամ»,- ասել է ԱՄՆ-ի Ջոնս Հոպկինսի համալսարանի գիտնական Մայքլ Յասան։
Յասան և նրա գործընկերները կամավորների վրա փորձարկումների միջոցով հայտնաբերել են մարդու հիշողության վրա կոֆեինի դրական ներգործությունը: Երկու փուլով անցկացված փորձարկումների արդյունքում պարզվել է, որ կոֆեին օգտագործած մասնակիցները գերազանց են մտապահել մի շարք լուսանկարներ և մի քանի վայրկյանում ասված տասնյակ անուններ: Որից հետո գիտնականները նրանց առաջարկել են ընդունել կեղծ և մաքուր կոֆեինի հաբեր և հետևություն արել: «Մեր հաջորդ քայլով փորձելու ենք պարզել, թե ինչպես է կոֆեինը լավացնում հիշողությունը: Բացի այդ, մենք գիտենք, որ կոֆեինը հաճախ կապված է երկարակեցության հետ, և ունի մի շարք հիվանդությունների նկատմամբ բարձր դիմադրողականություն»,- ընդգծել է Յասան:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3513

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ