Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Միջնադարն ու արևմտահայ գրականությունը վտարված են դասագրքից

Միջնադարն ու արևմտահայ գրականությունը վտարված են դասագրքից
25.08.2024 | 21:18

7-րդ դասարանի գրականության դասագիրքն էի նայում.

Րաֆֆին չկա, Ծերենցը չկա, Մուրացանը չկա,Վարուժանը չկա, Սիամանթոն չկա, Ռուբեն Սևակը չկա, Գրիգոր Զոհրապը չկա

Պետրոս Դուրյանը չկա,Միսաք Մեծարենցը չկա, Լևոն Շանթը չկա։

Եվ առհասարակ, միջնադարն ու արևմտահայ գրականությունը վտարված են դասագրքից։

Անի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 12212

Մեկնաբանություններ