Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Հայոց ցեղասպանության անտեսումը հավասարազոր է ազգային ինքնության վերջնական կորստի հետ լռելյայն հաշտվելուն

Հայոց ցեղասպանության անտեսումը հավասարազոր է ազգային ինքնության վերջնական կորստի հետ լռելյայն հաշտվելուն
14.05.2025 | 16:50

Ցեղասպանության յուրաքանչյուր դեպք, հատկապես՝ Հայոց ցեղասպանությունը, հարկ է առաջնահերթ վերլուծել այն իրականացնելու բուն նպատակը համալիր բացահայտելու նկատառումով, ինչը խիստ անհատական է (օրինակ՝ Հոլոքոստի դեպքում Գերմանիան չի հետապնդել հրեաների արժեհամակարգը յուրացնելու նպատակ): Սա է իրական օրակարգը, ոչ թե Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը, քանզի այն վաղուց է ճանաչվել, դեռևս թուրքական դատական ատյանների 1919-21թթ. երբևէ չբեկանված մեղադրական դատավճիռներով:

Ցավոք, նպատակին որևէ անդրադարձ չկա Լեմկեի կողմից մշակված Կոնվենցիայում, պարզապես ամրագրված է մտադրությունը՝ «ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որևէ խմբի, որպես այդպիսին, լրիվ կամ մասնակի ոչնչացնելը»:

Իսկ Հայոց ցեղասպանության նպատակը եղել և մնում է հայի ազգային ինքնության տարրերի ամբողջական յուրացումը: Ընդ որում, այն, ինչ հնարավոր չի եղել յուրացնել, անարգել ոչնչացվում է կամ նսեմացվում, ինչին դիմեցին նաև ադրբեջանական իշխանությունները, օրինակ՝ Արցախն ամբողջովին հայաթափելուց անմիջապես հետո, ընդհուպ՝ Վատիկանում «Քրիստոնեությունը Ադրբեջանում» խելակորույս թեմայով գիտաժողով նախաձեռնելը: Թվում է, թե քիչ հավանական է, որ սեփական հարուստ պատմություն ու մշակույթ չունեցող և բոլորովին այլ, իսլամական արժեհամակարգ ունեցող ազգը կարողանա յուրացնել առաջին անգամ քրիստոնեություն ընդունած ազգի ինքնության արժեքները, սակայն պատմությունը ցույց է տալիս, որ կեղծարարությունը, հատկապես, երբ ցեղասպանության արդյունքում «վնասազերծվում է» շահառուն, և միջազգային հանրությունն էլ գայթակղված է շահով, լուծում է այդ խնդիրը:

Այսպիսով, Հայոց ցեղասպանության անտեսումը հավասարազոր է ազգային ինքնության վերջնական կորստի հետ լռելյայն հաշտվելուն, այլ կերպ ազգային արժեհամակարգի որևէ տարր ուղղակի անհնարին է պաշտպանել ու պահպանել, քանզի մեկուսի ցանկացած փաստարկ հնչում է մերկապարանոց:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 6299

Մեկնաբանություններ