Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Հայաստանի շատ բուհերում, որակյալ կրթության փոխարեն, տալիս են «պեչատած թուղթ»

Հայաստանի շատ բուհերում, որակյալ կրթության  փոխարեն, տալիս են «պեչատած թուղթ»
02.08.2025 | 19:53

Այս տարի բուհ է ընդունվել 9788 դիմորդ, թափուր է մնացել 1174 տեղ, որից անվճար՝ 219 և վճարովի՝ 955 տեղ։ Եթե կիսագրագետ, առանց դիպլոմ կամ խիստ կասկածելի ծագումով դիպլոմ ունեցողները, Ն․ Փաշինյանի խոսքերով՝ 7 տարի առաջին դասարանում մնացածները զբաղեցնում են պետական ամենաբարձր պաշտոնները, երիտասարդության մեջ շահագրգռվածություն չի առաջանում բուհերում սովորելու, դիպլոմ ունենալու։

Աշխարհի զարգացած երկրներում ամենաորակյալ, մրցունակ կրթությունը տալիս են մեծ վարկանիշ ունեցող մասնավոր համալսարանները, իսկ Հայաստանում երիտասարդները նախընտրում են պետական բուհերը։ Հայաստանի շատ բուհերում, որակյալ կրթության, հիմնավոր գիտելիքների փոխարեն, ուսանողի մուծած վարձի դիմաց տալիս են «պեչատած թուղթ»՝ դիպլոմ։ Հայաստանի բուհերում առկա տեղերը, ուսուցանվող մասնագիտությունները կապ չունեն երկրի աշխատաշուկայի պահանջների հետ, բուհերն ավարտածները, եթե չեն կարողանում ԽԾԲ-ով գործ ճարել, մեծամասամբ համալրում են գործազուրկների շարքերը կամ աշխատանք են գտնում ոչ իրենց մասնագիտությամբ։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 26433

Մեկնաբանություններ