Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ոչ հոգնեցուցիչ աշխատանք

Ոչ հոգնեցուցիչ աշխատանք
16.08.2026 | 00:03

Օգոստոսի 16

Հանգիստ:
Խաղաղվեք, մինչև որ հավիտենական կյանքը հոսի ձեր երակների, սրտի և մտքի մեջ և ներշնչելով շարժման մեջ դնի ձեր անձը: Այդ ժամանակ աշխատանքը, զվարթ աշխատանքը` կհաջորդի իբրև անհրաժեշտություն:
Հոգնած աշխատանքը լավ արդյունք չի տալիս:
Հանգիստ եղեք:
Մի’ մոռացեք, որ Ես ձեր բժիշկն եմ. մտքին ու մարմնին սպեղանի դնողը:
Ինձ փնտրեք բժշկության, հանգստի ու խաղաղության համար:
Դիտվել է՝ 3139

Մեկնաբանություններ