Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Հիմա էլ՝ «արհեստական բանականության նախարարություն»

Հիմա էլ՝ «արհեստական բանականության նախարարություն»
27.08.2026 | 21:12

«Արհեստական բանականություն» գոյություն չունի. չկա՛ և չի՛ կարող լինել:

Ընդամենը հիշեցնեմ (քանիցս գրել եմ), որ խոսքը միայն «ինտելեկտի» մասին է. «բանականությունը» զուտ մարդուն բնորոշ էութենական հատկանիշ է, մարդուն՝ «բանական էակին», ներհատուկ կարողություն: «Արհեստական բանականություն» հասկացությունը անմտություն է (և այլ լեզուներով գրողները դա հասկանում են): Համապատասխան քննարկումներում անգլերեն գործածվում է «artificial intelligence» հասկացությունը, ֆրանսերեն՝ «intelligence artificielle», ռուսերեն՝ «искусственный интеллект» և այլն: Անգլերեն «intelligence»-ը նշանակում է թե՛ «բանականություն», թե՛ «ինտելեկտ». բառի ստույգ իմաստը ճշտվում է համատեքստի շնորհիվ:

Բայց մենք՝ հայերս, որոշել ենք ավելի ճոխ արտահայտվել՝ «արհեստական բանականություն»: Արդեն քանի տարի է՝ ասվում է ու կրկնվում, այնպես որ արդեն ընտելացել ենք անմտությանը: Հիմա էլ՝ «արհեստական բանականության նախարարությո՛ւն»: Լավ, էլի...

Ինչպես, ի դեպ, Հայաստանում «տնտեսական հեղափոխություն» սկսելու մասին ժամանակին տարփոխված, իսկ այժմ մոռացված խոստումն է: Գուցե մեկեն անվանենք «արհեստական կառավարությո՞ւն»: Զարմացնե՛նք ողջ աշխարհը...

Վալերի Միրզոյան

Դիտվել է՝ 5752

Մեկնաբանություններ