Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

«Հրիր ընկնողին»

«Հրիր ընկնողին»
01.09.2026 | 11:29

Ի՞նչ անել, պաշտպանե՞լ Վարդաշենի վթարային շենքի կամ ինքնակամ շինությունների բնակիչներին, որոնց տները քանդում են, իսկ իրենք մնալու են փողոցում, թե՞ նրանց «հրել»։ Նրանք են ընտրել իրենց ապագան, որը «կա», և չպե՞տք է արդյոք առերեսվեն իրենց ընտրության հետ։

«Ընկնողին հրիր»,- Նիցշեի ամենաշատը ցիտվող միտքն է։

Նիցշեն, «ընկնողին հրիր» ասելով, չի ասում՝ թույլ մարդուն ոչնչացրու։

«Ընկնողը» հին մարդն է, հին արժեքների կրողը։ Նա համակերպվողն է, ուրիշի հաջողությունը չընդունողն է, իր անհաջողությունների համար մեղավոր փնտրողն է, ատելություն տարածողի ընտրազանգվածն է, իր հայրենազուրկ ազգակիցներին ատողն է։

Նիցշեի համար մարդը կենդանու և Գերմարդու միջև ձգած պարան է, որով պետք է անցնի նրանց միջև եղած անդունդը հաղթահարելու համար։ Ուստի, մարդը պետք է կարողանա հաղթահարել ինքն իրեն։

Նիցշեն ասում էր, որ ինքը նրանց կողմից է, ովքեր նահատակվում են այդ անդունդը հաղթահարելու ճամփին, որովհետեւ այլ կերպ չեն կարող` նրանք իրենք իրենց են հաղթահարում։

Դեմոկրատիայի մեջ նա վտանգ էր տեսնում` հավասարեցում, ամբոխավարություն, հոտային մտածողություն։

«Հոտը» նրանց բազմությունն է, ովքեր չեն ստեղծում իրենց արժեքները, այլ կրկնում են են․ «Բոլորը այդպես են մտածում, ուրեմն, ես էլ այդպես պետք է մտածեմ»։

Այդ ճանապարհի վերջում Նիցշեն տեսնում էր «Վերջին Մարդուն»՝ միայն ապահովության ձգտող, առանց մեծ նպատակների, առանց ռիսկի, առանց ինքնահաղթահարման։

Նիցշեն ասում էր՝ ընկնողին հրիր, այսինքն, մի կառչիր մեռնող արժեքներից, թող հինն ընկնի, նաև՝ այդ հինը կրողը։

Եվ այստեղ Նիցշեն մեզ կարող է օգնել պատասխանելու մեր հարցադրմանը՝ օգնե՞լ, թե չօգնել ՔՊ ընտրողներին, որոնց մեծամասնությունը հենց իրենց ընտրության արդյունքի առաջին տուժողներն են` տնտեսական դժվարությունների ու անօրինականությունների առաջնագծում են։

Ըստ Նիցշեի՝ այն, ինչ ընկնում է, պետք է հրել, որովհետև նրանք, ովքեր չեն կարող ճախրել, պետք է վայր ընկնեն և որքան հնարավոր է շուտ։ Դրանով ազատվում է տարածություն Նորի համար։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 634

Մեկնաբանություններ