Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Կան մարդիկ, որոնք փորձում են փոխել իրավիճակն ու օգուտ տալ երկրին

Կան մարդիկ, որոնք փորձում են փոխել իրավիճակն ու օգուտ տալ երկրին
20.05.2025 | 14:09

Եթե սրանց չհաջողվեր ասֆալտապատել մարդկանց ուղեղները, իրենք գոնե չէին վերարտադրվի: Հիմա ես զբաղված եմ ասֆալտ քանդելով: Քանդում եմ ուժերիս ներածին չափով: Սա բոլոր նրանց համար եմ գրում, ովքեր մտածում են, որ ես միայն ֆեյսբուքում գրառումներ անելով եմ բավարարվում: Իմ արած աշխատանքը տեսանելի չէ, բայց վստահ եմ, որ իմ լուման ունեցել եմ, և դա տալու է իր արդյունքները: Գուցե շատերի համար անսովոր բան եմ ասում, բայց իմացեք, որ կան մարդիկ, որոնք, առանձնապես ինքնագովազդով չզբաղվելով, իրենց չափով փորձում են փոխել իրավիճակն ու օգուտ տալ երկրին:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 4159

Մեկնաբանություններ