ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Կոնտր-«եպիսկոպոսաց ժողով»

Կոնտր-«եպիսկոպոսաց ժողով»
28.11.2025 | 12:30

«...ՈՒստի վերջին պարունակի մեջ դաժան,

ՈՒր կենտրոնն է երկրի, կայքը Դևպետի,

Պատժվում է հավետ ամեն դավաճան»:

Դանթե Ալիգիերի

Մեծ հաշվով, ի՞նչ է եղել:

Անվանապես անհիշատակելին լյուստրացիայի է ենթարկել դավաճաններին:

Վատ է, իհարկե, որ դրանք քիչ չեն: Բա՞յց...

Նախօրեին Մայր Աթոռում եպիսկոպոսաց ժողով էր եղել ու զուսպ, բայց խիստ ձևակերպումներ էին տրվել, ըստ իս:

Իսկ հերձվածողը, նաև դրանից դաղված, իր կոնտր-«եպիսկոպոսաց ժողովն» արեց:

Բացեիբաց տեսանք ու ճանաչեցինք ազգային Եկեղեցու թշնամիներին, որ դեմքի «մեռած-չթաղած» արտահայտությամբ պպզոտել էին կառավարական աշխատասենյակի սեղանի շուրջը:

Ինձ, անկեղծորեն, ցավ է պատճառում նեռի առաջ կզած եպիսկոպոս-արքեպիսկոպոսների հոգևոր մահը: Բայց դա իրենց ընտրության հետևանքն է: Իսկ դժոխքում արդեն պատրաստ է դավաճանների համար նախատեսված տեղը..

.

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3433

Մեկնաբանություններ