Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

Բոլորը «հրաման կատարողներ» են

Բոլորը «հրաման կատարողներ» են
15.02.2026 | 10:38

Իսկ ես Փաշինյան Նիկոլին չեմ մեղադրում: Վերջինս հսկայական համակարգի ղեկավար է: Գեներալներ, քննիչներ, դատախազներ, ոստիկաններ, դատավորներ: Կրկնում եմ` մեծ համակարգ: Համակարգի անդամներն իմ, քո, նրա, մյուսի ծանոթ, ընկեր, հարևան, բարեկամներն են: Վստահ եմ` համակարգի անդամների հետ բոլորս այս կամ այն կերպ շփվում ենք: Նրանք մեզ ասում են, որ «հրաման ենք կատարում»: Մենք էլ համաձայնվում ենք, որ նրանք «հրաման են կատարում»: Եվ, վերջ: Բոլորս գոհ ենք մնում, քանզի տեսականորեն գտնում ենք վերացական «հրաման տվողին» և ներքուստ ուրախանում ենք և հպարտանում մեր ծանոթ, ընկեր, բարեկամ, հարևան «հրաման կատարողներով»: Այսինքն, արհեստականորեն և գիտակցաբար փակում ենք առաջացած խնդիրը: Իսկ մեր ծանոթ, ընկեր, բարեկամ, հարևան «հրաման կատարողները» շարունակում են «հրամաններ կատարել» և պարգևավճարներ ստանալ: Նրանք գիտեն, որ Հայաստանի բնակչության լայն շրջանակներում «հրաման կատարելու» արդարացումը «երկաթյա» ալիբի է:

Ափսոս, որ Հայաստանի միջին վիճակագրական բնակիչը դեռ չի հասկացել այն պարզ ճշմարռությունը, որը Վլադիմիր Վիսոցկին հասկացել էր դեռևս 1980 թվականին, այն է`

Пусть Жираф был неправ,

Но виновен не Жираф,

А тот, кто крикнул из ветвей:

- Жираф большой - ему видней!

Թեպետ, կարծում եմ, որ նույնիսկ միջին վիճակագրական բնակիչ Հայաստանում գրեթե չի մնացել: Բոլորը «հրաման կատարողներ են»:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 1155

Մեկնաբանություններ