Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

Երանի ենք տալու Օրուելի «Անասնաֆերմային»

Երանի ենք տալու Օրուելի  «Անասնաֆերմային»
16.02.2026 | 16:49

Երբ շիզոֆրենիկը հայտարարում է, թե 2026-ից հետո չենք տեսնելու քաղաքականությամբ զբաղվող օլիգարխ կամ նախկին նախագահ, դա նույն բանն է, որ որևէ երկրի ղեկավար հայտարարի, թե, ասենք, լրագրողները, բանվորները, նկարիչները կամ կթվորուհիները պետք է քաղաքականությամբ չզբաղվեն: Ծիծաղում եք, չէ՞, բայց իրականությունն այդքան էլ ծիծաղելի չէ, որովհետև մեր երկրում գործում է մի համակարգ, որն անվերապահորեն կատարում է շիզոֆրենիկ բռնապետի բոլոր զառանցանքները: Դա, վերարտադրվելու դեպքում, այդպես էլ անելու է, մասնագիտություն առ մասնագիտություն դնելու է և որոշի, թե ով պետք է զբաղվի քաղաքականությամբ, ով՝ ոչ: Ի դեպ, պարզ չէ, թե ինչ սկզբունքով: Օրինակ, կարող է ես իրեն քննադատեմ, և ինքը որոշի, որ ռեժիսորները այլևս չպետք է քաղաքականությամբ զբաղվեն:

Շատերը սրա իշխանության օրոք մեր իրականությունը համեմատում են Օրուելի «Անասնաֆերմայի» հետ, սակայն կան բաներ, որ նույնիսկ Օրուելի մտքով չեն անցել:

Մենք անելիք ունենք: Գլխավոր անելիքն այն է, որ պետք է շիզոֆրենիկները, գոնե 2026-ից հետո, քաղաքականությամբ չզբաղվեն, այլապես, երանի ենք տալու Օրուելի «Անասնաֆերմային»:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 1155

Մեկնաբանություններ