ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Թե բա՝ գուրգուրենք ու խնամենք խաղաղությունը

Թե բա՝ գուրգուրենք ու խնամենք խաղաղությունը
03.10.2026 | 11:12

Իսկ փայփայված ու գուրգուրած խաղաղության «զուգընկեր» երկրի որևէ կառույցից հայկական կողմին ուղղված ներողություն կամ ցավ հայտնելու խոսք հնչեցվե՞լ է արդյոք՝ իր զինծառայողի՝ ՀՀ սահմանը հատելու և խաղաղ բնակչության դեմ հանցագործություններ կատարելու փաստի կապակցությամբ:
Շտապեմ ասել, որ չի էլ լինելու, որովհետև Նիկոլին ու ՔՊ-ականներին դա չի հասնում: Քանի որ ստորացվածներից և լլկված լինելուց հաճույք ստացողներից ներողություն չեն խնդրում:
ԱԺ-ում նստած այն անմեղսունակն էր, չէ՞, որ օրը ցերեկով հայտարարեց, թե ադրբեջանական կողմից կրակոցի դեպքում հայ զինվորը կարող է միայն զոհվել, բայց պատասխանելու իրավունք չունի։ Հար ու նման իր շեֆի՝ «պարտադիր զոհվելու» տեսության ոգուն ու տառին համապատասխան: Ես կարող եմ ենթադրել, որ դա նաև բոլոր ՔՊ-ականներին ուղղված բաց հայտ էր՝ ադրբեջանցիների մասնակցությամբ կամավոր ու անդիմադիր բռնաբարվելու սեանսին մասնակցելու համար:
Ադրբեջանը պատերազմի առիթներ ու պատճառներ է փնտրում և հաստատ կգտնի՛, քանի որ դիմացը փառատոններ, «ֆեստիվառներ», «վարչաֆեստեր» ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են, իսկ հեծանիվի վրա՝ Հայաստանի վերջապետը:

Հայկ ԴԵՄՈՅԱՆ
Դիտվել է՝ 4207

Մեկնաբանություններ