«Երևանում հայտարարում են, թե առայժմ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին խոսք չկա, քանի որ իրենք դեռ չեն անդամակցել Եվրամիությանը։ Հայաստանում արդեն ընդունվել է ԵՄ-ին անդամակցելու մասին օրենքը, այնպես որ, հարցն արդեն խիստ է դրված: Այստեղ, անշուշտ, պետք է արագ կողմնորոշվել ու հարցերը լուծել»,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։               
 

Ընտանիքներով, ընկերներով ու հարևաններով ողողենք ընտրատեղամասերը

Ընտանիքներով, ընկերներով ու հարևաններով ողողենք ընտրատեղամասերը
04.06.2026 | 13:23

Ընթացող ռեպրեսիաներն ուղիղ հակադրության մեջ են ազատ ու մրցակցային ընտրությունների գաղափարի հետ:

Իշխանությունները վաղուց ոչինչ չունեն առաջարկելու քաղաքացուն` քան կզացնելը, կտրելը, հակադրելը, ատելը, նստացնելը, խլելը: Տառապանքների ու փորձությունների միջով անցած, սակայն մայր հողին կառչած մնացած մեր ժողովուրդն արժանի է որակապես այլ իշխանության և էապես այլ միջավայրում ապրելուն:

Սիրելի´ բարեկամ, գնա´ ընտրության ու թույլ մի տուր գողանալ առաջին անգամ ընտրությունների միջոցով և քաղաքակիրթ կերպով իշխանություն փոխելու քո սահմանադրական երազանքը:

Ընտանիքներով, ընկերներով ու հարևաններով ողողենք ընտրատեղամասերը հույսով ու լույսով:

Վարազդատ Հարությունյան

Դիտվել է՝ 942

Մեկնաբանություններ