Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Արամ առաջինը ժամանել է Երևան

Արամ առաջինը ժամանել է Երևան
12.04.2016 | 12:11

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ առաջինը ժամանել է Երևան։ Վեհափառ հայրապետը և Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսն առաջիկա օրերին հանդիպումներ են ունենալու Հայաստանի և Ղարաբաղի նախագահների հետ և իրենց զորակցությունը հատնելու հայոց բանակին՝ ի խնդիր Ղարաբաղի պաշտպանության։

Դիտվել է՝ 1244

Մեկնաբանություններ