Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Տարիքի հետ գիշերը ցերեկվանից ավելի կարևոր ա դառնում

Տարիքի հետ գիշերը ցերեկվանից ավելի կարևոր ա դառնում
03.09.2026 | 22:19

Մեկ էլ գիշերվա հազարին հիշողություններս վեր են կենում ու սկսում են լուսնոտի նման պտտվել սենյակում․ դե, արի ու քնի։ Հայացքով մեկ մեկին եմ հետևում, մեկ մյուսին, ու էլ ի՜նչ քնել։ Մեկ իմ մանկության տան հոտն ա քիթս խուտուտ տալիս, մեկ կարոտած հարազատ ձայներն են ականջներիս մեջ զնգում, մեկ պատանեկան երեկոների զեփյուռն ա այտերս շոյում, աչքերիս առաջ լողում են անցած օրերի փողոցները, ուրվական տները, որ վաղուց չկան, մարդիկ, որ թաքնվել էին ուղեղիս մութ անկյուններում․․․

Ու գիշերը երկարում-երկարում ա, դառնում ա մի ամբողջ կյանք, ու ես հասկանում եմ, որ տարիքի հետ գիշերը ցերեկվանից ավելի կարևոր ա դառնում, մինչև էնքան կարևոր ա դառնում, որ որոշում ես վերջնականապես մնալ գիշերվա մեջ։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 5405

Մեկնաբանություններ