«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Ամերիկյան ընտրությունները՝ դիվանագիտական պայքարի առանցքում

Ամերիկյան ընտրությունները՝ դիվանագիտական պայքարի առանցքում
16.10.2026 | 13:00

Վերջին օրերի իրադարձությունները վկայում են, որ «դիզելային գործարքից» հետո ԱՄՆ ներկա վարչակարգը մարտականորեն տրամադրված եվրոպական հակառակորդներ ունի: Ակնհայտ է, որ պատերազմի դադարեցումը խիստ անհրաժեշտ է ԱՄՆ Հանրապետական կուսակցությանը Կոնգրեսի նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությոըններում, որը պետք է մատուցվի որպես Թրամփի խաղաղասիրական քաղաքականության հերթական հաղթանակ: Լոնդոնում միապետը և վարչապետը Զելենսկուն կրկին հրահանգ տվեցին շարունակել պատերազմը և չընդունել ռուս-ամերիկյան կոմպրոմիսը: Այս անգամ առավել ակտիվ Կիևին ոգևորում են նաև Բեռլինը և Վարշավան: Մակրոնն ու Մելոնին որոշակիորեն իջեցրել են ակտիվության մակարդակը: Ստացվում է, որ մի կողմից ամերիկյան ընտրությունները վերածվել են դիվանագիտական պայքարի առարկայի, մյուս կողմից Զելենսկու վարչակարգի պահպանման շուրջ ձևավորվել է հակաթրամփյան համաձայնություն, որի նպատակը հանրապետականների պարտությունն է և Թրամփի իմպիչմենտը: Այս իրողությունն ունի նաև միջազգային կարգը փոխելու միտում, որովհետև, պարտվելով նոյեմբերյան ընտրություններում, Թրամփը հաստատ հետագայում դժվար, թե ների իրեն վնաս տվողներին: Պետք է հիշենք, որ ԱՄՆ նախագահը պետական կառավարման համակարգում ունի հսկայական լայնամաշտաբ լիազորություններ ֆինանսական, ռազմական և արտաքին քաղաքական ոլորտներում: Իսկ նրա կառավարման ավարտին դեռ երկու տարի կա: Ի դեպ, փորձագիտական վերլուծական կենտրոններում դեռ սպառիչ պատասխան չեն կարողանում տալ եվրոպական դաշնակիցների հետ հարաբերությունների վատացման այս իրողությանը: Հատկապես անսպասելի էին Վաշինգտոն-Լոնդոն տարաձայնությունները ուկրաինական պատերազմի հարցում, որովհետև անգլո-սաքսական բևեռը Չերչիլի ֆուլտոնյան ճառից հետո գրեթե միշտ, շատ քիչ բացառություններով, միասնական է եղել համաշխարհային տիրապետության համար պայքարում: Գուցե և սա թատրոն է, հնարավոր է, որ լինեն ստվերային պայմանավորվածություններ Ռուսաստանի դեմ հյուծիչ պատերազմը երկարաձգելու առումով: Կանխատեսելի է նաև, որ Թրամփը նոր՝ եռակենտրոն աշխարհակարգում գերադասում է Պուտինի և Սին Ծին Պինի հետ համաձայնությունը, քան, թե Եվրոպական դաշնակիցների հետ միասնությունը, որոնց նա հաճախ համարում է ԱՄՆ ուսերին ընկած ծանր բեռ:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 475

Մեկնաբանություններ