ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Գործ աղոթք

Գործ աղոթք
28.12.2025 | 21:59
Դեկտեմբերի 29
Գործը և աղոթքը` երկու հզոր ուժեր են, որոնք պիտի ապահովեն ձեր հաջողությունը:
Հաջող ընթացքը` ձեր գործի և Իմ գործի:
Քանիոր աղոթքը, հավատավոր աղոթքը հիմնված է այն համոզումի վրա, որ Ես գործում եմ ձեզ համար, ձեզ հետ և ձեր մեջ: ՈՒրեմն առաջ ընթացեք ուրա՛խ տրամադրությամբ ու արի՛ կեցվածքով: Ես ձեզ հե՛տ եմ: Ձեր կատարած գործը մարդկանց համար կարող է անկարելի թվալ, բայց Աստծո համար ամեն ինչ կարելի է:
Դիտվել է՝ 2213

Մեկնաբանություններ