Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Պատիժ չկա

Պատիժ չկա
15.08.2026 | 00:00

Օգոստոսի 15

Պետք է խրախուսեմ ձեր ընթացքը: Դուք պատիժ այլևս չեք կրի անցյալում գործած ձեր մեղքերի համար: Ընդունեք Իմ խոսքերը, որ հաղորդվեցին ձեզ ամեն օր` տարեսկզբից սկսած, և ամեն ինչ արեք` ինչպես Ես եմ ասում: Ես ձեզ ճանապարհի ուղղություն եմ ցույց տալիս: Բայց դուք չկարողացաք հնազանդվել Ինձ ամբողջովին:
Ես ծրագիր ունեմ, որը միայն այս ձևով կարող է ի հայտ գալ և իրագործվել: Շատ հազվադեպ են գտնվում երկու միակամ հոգիներ, որոնք ցանկանան միայն Իմ կամքը կատարել և կամենան միայն Ինձ ծառայել:
Միությունը հրաշագործ է:
Ես ձեզ արդեն ասել եմ, որ ցանկանում եմ գործածել ձեզ: Արդեն վաղուց Իմ աշխարհը Իմ իրավասության տակ կլիներ, եթե Իմ ծառայության տակ լինեին այսպիսի Երկու հոգիներ:
Միշտ` «երկու, երկու»:
Դիտվել է՝ 2640

Մեկնաբանություններ