Սիրելի բարեկամներ, NewsLeader.am լրատվականի ֆեյսբուքյան էջը արդեն տևական ժամանակ գտնվում է չարագործների հարձակումների և անհիմն բողոքարկումների տակ: Գրեթե ամեն օր ստիպված ենք լինում բողոքարկել և վերականգնել Meta-ի կողմից անհիմն հեռացված մեր հրապարակումները: Վստահաբար կարելի է ասել, որ նման հարձակումները կրում են համակարգված բնույթ: Այս մասշտաբը մի քանի հոգու արած չի կարող լինել: Մեզ մոտավորապես պարզ է, թե որ կողմերից կարող են կազմակերպված լինել նման հարձակումները:
Դեռևս հստակ ապացույցներ չունեմ և անուններ չեմ տա, միայն կասեմ, որ NewsLeader.am-ը որևէ տեղից գրանդեր չի ստանում, ոչ ներքին, ոչ արտաքին, որևէ քաղաքական ուժի կողմից չի ֆինանսավորվում, որևէ անհատի կողմից ևս չի ֆինանսավորվում և ոչ մեկի պատվերը չի կատարում: Մենք հանդիսանում ենք իրապես անկախ լրատվամիջոց և դեռևս ոչ մեծ, բայց որոշակի ազդեցություն ունենք Հայաստանի լրատվական դաշտում: Դրա մասին է վկայում կայքում հրապարակված նյութերի դիտումների և ընթերցումների քանակը: Մեզ մշտապես ընթերցում են հազարավոր մարդիկ: Ձեռնարկում ենք բոլոր անհրաժեշտ միջոցները լրատվականը մշտական հարձակումներից պաշտպանելու և անվտանգությունն ապահովելու համար:
Անկախ լրատվամիջոցները խանգարում են բոլոր նրանց, ովքեր ձգտում են մոնոպոլիզացնել տեղեկատվական դաշտը, թույլ չտալ հասարակական կարծիքի վրա որևէ այլընտրանքային ազդեցություն և մարդկանց իրենց թելադրված օրակարգի մեջ պահել: Վստահ եմ, որ մեր լսարանը, հետևելով մեր գործունեությանը, տեսել է այդ այլընտրանքը:
Սիրելի բարեկամներ, կխնդրեմ հնարավորության դեպքում տարածել այս գրառումը, որպեսզի հնարավորինս շատ մարդ տեսնի և բաժանորդագրվի լրատվականին: Դա կլինի ձեր ամենամեծ օգնությունը լրատվականին և մեր աշխատանքի գնահատականը ձեր կողմից:
Հարգանքներով՝
NewsLeader.am-ի խմբագրություն