Այսօր հայոց երկրի անունից խոսացող է դարձել Մելիքի սպառնալիքներից լեղաճաք եղած ու Մսրա հարկահանների առջև մինչև գետին խոնարհված Ցռան Վերգոն:
Երբեմն-երբեն լսվում են նաև Ձենով Օհանի և Քեռի Թորոսի հետզհետե անհասկանալի քրթմնջոցի նմանվող ձայները:
Դավիթն էլ՝ մի մատ երեխա, կարգվել է գառնարած, սար ու չոլում, բանից անտեղյակ, իր գառներն է արածացնում:
Ու այս անՏԵՐ երկրում Ցռան Վերգոյի խելքին ընկած ժողովրդի մի հատված, նրա առաջնորդությամբ, հլու-հնազանդ կատարում է Մելիքի բոլոր քմահաճույքները:
Հայոց երկիրն այս անՏԵՐության վիճակից շտապ պետք է դուրս բերել, այլապես, սպասել մինչ Դավիթն հասակ առնի ու երկրին ՏԵՐ կանգնի՝ երկիրն այլևս կարող է չլինել:
Երկրին ՏԵՐ կանգնող է պետք:
Անհապա՛ղ:
Այսօ՛ր:
Հիմա՛:
Երե՛կ:
Արգամ Տեր-Պողոսյան