ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Գործ ունենք ՀՀ սահմանադրականության դեմ ուղղված գործողությունների հետ

Գործ ունենք ՀՀ սահմանադրականության դեմ ուղղված գործողությունների հետ
09.12.2025 | 11:48

Երբ Սահմանադրությունը ասում է, որ Եկեղեցին պետությունից անջատ է, տեսնես ի՞նչ նկատի ունի։

Եթե այն, ինչ կատարվում է Եկեղեցու նկատմամբ դա Եկեղեցու ներքին գործերին խառնվել չի, ապա ո՞րն է խառնվելը։

Սա իսկապես շատ լուրջ հարց է, որովհետև մենք առերևույթ գործ ունենք ՀՀ սահմանադրականության դեմ ուղղված գործողությունների հետ։

ՀՀ Սահմանադրության 17 և 18 հոդվածներն հստակ սահմանում են Եկեղեցու և պետության հարաբերությունները։

Հոդված 17. Պետությունը և կրոնական կազմակերպությունները

1. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը:

2. Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից:

Հոդված 18. Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին

1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:

2. Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով:

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2823

Մեկնաբանություններ