Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և նրա հարազատների սպանությունը տեղի է ունեցել մարդկային բարոյականության և միջազգային իրավունքի բոլոր նորմերի ցինիկ խախտմամբ՝ նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագրում։ «Մեր երկրում այաթոլա Խամենեիին կհիշեն որպես ականավոր պետական գործչի, որը հսկայական անձնական ավանդ է ունեցել ռուս-իրանական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում»,- նշվում է հաղորդագրության մեջ։               
 

Իրանի դեմ ահաբեկչական պետություններ Իսրայելի և ԱՄՆ-ի մեծ պատերազմն արդեն սկսված է. ինչ վտանգներ են սպառնում Հայաստանին, հայերիս

Իրանի դեմ ահաբեկչական պետություններ Իսրայելի և ԱՄՆ-ի մեծ պատերազմն արդեն սկսված է. ինչ վտանգներ են սպառնում Հայաստանին, հայերիս
01.03.2026 | 14:56

Հակամարտությունը տարածաշրջանին սպառնում է նաև ռադիոլոգիական աղետով. ՌԴ ԱԳՆ-ի զգուշացումը

Այսօր առավոտյան տեղի ունեցավ այն, ինչի մասին գրում էինք օրեր շարունակ: Իսրայելը և ԱՄՆ-ը՝ պատերազմի հանցագործներ Բենիամին Նաթանյահուի և Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ, միասնաբար հարվածել են մեր հարևան ու բարեկամ Իրանի իսլամական Հանրապետությանը:

Վերոնշյալ ահաբեկչական պետությունների հարվածներն արդեն միայն Իրանի միջուկային օբյեկտներին և ռազմաբազաներին չեն ուղղված, դրանք միայն տեղային ու կետային հարվածներ չեն, ագրեսորների գործողություններն էապես տարբերվում են 2025թ. հունիսին Իրանի նկատմամբ նրանց ռազմագործողություններից կամ, այսպես կոչված, 12-օրյա պատերազմից, հետևաբար կարելի է ասել, որ մեծ պատերազմն արդեն սկսված է: Այն կարող է վերածվել տարածաշրջանային պատերազմի ու, թեև չնչին է հավանականությունը, բայց բացառված չէ՝ հեռանկարում նույնիսկ համաշխարհայինի…

Կասկածից դուրս է այն, որ այս անգամ հակամարտության կողմերը կգնան մինչև վերջ, Իրանի համար սկսված պատերազմը կենաց-մահու խնդիր է, լինել-չլինելու հարց: Իսրայելը մեծապես կտուժի, բազմաթիվ քաղաքներ կավերվեն:

Կտուժի նաև ԱՄՆ-ը, ընդ որում, ոչ միայն Մերձավոր Արևելքում իր ռազմաբազաներին Իրանի հասցրած հարվածներից… Աշխարհում միանգամայն արդարացված ահաբեկչությունների ալիք կսկսվի Իսրայելի և ԱՄՆ-ի, նրանց դիվանագիտական ներկայացուցչությունների և ոչ անմեղ քաղաքացիների դեմ, և երբ գործի կանցնեն մահապարտ ահաբեկիչները, ոչ մի պահպանություն նրանց չի փրկի:

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սանձազերծած և իրականում ոչնչով չհիմնավորված պատերազմը վերոնշյալ ահաբեկչական պետություններին բումերանգի պես կհարվածի նաև տնտեսական ու քաղաքական առումներով, ընդ որում, այն կարող է քաղաքական լուրջ հետևանքներ ունենալ նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի, նրա վարչակազմի և Հանրապետական կուսակցության վրա:

Ի՞նչ վտանգներ ու վնասներ են սպառնում հայերիս և Հայաստանին վերոնշյալ ահաբեկչական պետությունների սանձազերծած այս մեծ պատերազմից:

Իրանի միջուկային օբյեկտներին լայնամասշտաբ հարվածների դեպքում, եթե ռադիոակտիվ նյութերը թափանցեցին շրջակա միջավայր, մասնավորապես, մթնոլորտ, Հայաստանին սպառնում է ճառագայթային, ռադիոլոգիական վտանգ: Այս թեմային անդրադարձել ենք նաև հունվարի 28-ի «Իրանին հարվածելը կնշանակի հարվածել նաև Հայաստանին» հրապարակմամբ (https://livenews.am/2026/392523/28/19/45/ ):

Ռադիոակտիվ նյութերը քամու, ամպերի միջոցով կարող են հասնել Հայաստան, թափանցել մեր օրգանիզմ ինչպես անմիջականորեն օդի միջոցով, այնպես էլ տեղումների հետևանքով ախտահարված ջրից ու հողից՝ այդ հողում աճած բնամթերքների օգտագործումից: Չմոռանանք, որ գյուղատնտեսության անասնապահության ճյուղը նույնպես հողի բարիքներից է օգտվում, հետևաբար ռադիոակտիվ նյութերը մեր օրգանիզմ կարող են թափանցել նաև մսամթերքների և կաթնամթերքների միջոցով:

Թե վերոնշյալի առումով Հայաստանում ի՞նչ է սպասվում, օդային հոսանքների տեղաշարժի և տեղումերի միջոցով այստեղ օդում, ջրում, հողում ռադիոակտիվ նյութեր հայտնվե՞լ կամ հայտնվելո՞ւ են առաջիկա ժամերին, օրերին, մենք դժվար թե իմանանք Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավից և իր ոհմակից (չարախմբից):

Գրեթե բացառված է, որ Նիկոլը կամ իր համապատասխան ենթակաները մոնիտորինգային համապատասխան մարմիններին թույլ տան հրապարակել իրական տվյալները՝ անգամ եթե վտանգ առաջանա Հայաստանի կամ մեր երկրի տարածքի մի մասի բնակչության առողջության, իսկ հեռանկարում նաև կյանքի համար, քանի որ դրանց հրապարակումը ձեռնտու չի լինի իրենց սիրելի Իսրայելին և ԱՄՆ-ին, Նաթանյահուին ու Թրամփին, շեֆերը կարող է բարկանան…

Հայաստանում ռադիոակտիվ նյութերի հայտնվելու դեպքում տվյալ փաստի հրապարակումը Իսրայելին և ԱՄՆ-ին ձեռնտու չի լինի, քանի որ դա այստեղ կարող է հարուցել բողոք, զայրույթ և ատելություն Իսրայելի և ԱՄՆ-ի, նրա ղեկավարների և այլ պաշտոնյաների դեմ, իսկ հայերից ոմանց դրդել նաև վրեժխնդրության՝ առաջին իսկ պահին, երբ դրա հնարավորությունն առաջանա: Հույսը մնում է միայն, որ համապատասխան տվյալները, եթե իսկապես նման վտանգ առաջանա կամ վնաս պատճառվի, կհրապարակվեն Ռուսաստանի համապատասխան մարմինների կողմից: Ամպերը, ցավոք, ինչպես ժամեր ատաջ, այնպես էլ այս պահի դրությամբ շարժվում են Իրանից (հարավից) հենց Հայաստանի և Երևանի ուղղությամբ (նայեք երկնքին), և բացառված չէ, որ առաջիկայում էլ իրենց ուղղությունը չփոխեն:

«Այսօր առավոտից՝ ՀՀ հարավում անվտանգության սպառնալիքներն աճում են, իսկ նրանք ժպիտները դեմքներին, ավտոբսով մեկնել են քարոզարշավի»,- Նիկոլի և իր կամանդի առնչությամբ գրել է Հայաստանի նախկին պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում:

«Հակամարտությունը տարածաշրջանին սպառնում է հումանիտար և, հնարավոր է, ռադիոլոգիական աղետով»,- այսօր, РБК-ի տեղեկացմամբ , զգուշացրել է ՌԴ արտգործնախարարությունը:

«Այս անխոհեմ քայլին նախորդած ռազմաքաղաքական և քարոզչական նախապատրաստությունների մասշտաբն ու բնույթը, ներառյալ տարածաշրջան ԱՄՆ-ի խոշոր ռազմական խմբավորման ներգրավումը, կասկած չեն թողնում, որ խոսքը ՄԱԿ-ի ինքնիշխան և անկախ անդամ պետության դեմ նախապես ծրագրված և չհրահրված զինված ագրեսիայի ակտի մասին է»,-նշված է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

ՌԴ արտգործնախարարությունը հայտարարել է նաև, որ Վաշինգտոնն ու Թել Ավիվը «հերթական անգամ վտանգավոր արկածախնդրություն են սկսել», որը տարածաշրջանը սրընթաց մոտեցնում է հումանիտար, տնտեսական և, հնարավոր է, ռադիոլոգիական աղետին:

Ռադիոլոգիական վտանգը սակայն միակ վտանգը և հնարավոր վնասը չէ Հայաստանի համար: Մյուսը, հարմար առիթից օգտվելով, Ադրբեջանի հնարավոր ներխուժումն է Հայաստան, չհայտարարված պատերազմի սանձազերծումը՝ մեր երկրից առնվազն Սյունիքը պոկելու, բռնազավթելու նպատակադրմամբ, եթե, իհարկե, Մոսկվան չկարողանա Բաքվին զսպող դեր կատարել (տես՝ https://livenews.am/2026/397758/27/23/25/ ): Այսինքն՝ եթե Ալիևը, մինչ Ադրբեջանի ԶՈւ հնարավոր հարձակումը, անտեսի Պուտինի միանգամայն ենթադրելի պահանջը, զգուշացումը, և սկսի ագրեսիան այն հաշվարկով, որ Ուկրաինայի և Արևմուտքի հետ հակամարտության մեջ գտնվող Ռուսաստանը գործնականում չի միջամտի, կխուսափի ադրբեջանա-թուրքական տանդեմի դեմ պատերազմից և մեր տարածաշրջանում երկրորդ և խոշոր ճակատն ունենալուց:

Այլ խնդիր է, որ Ալիևն իր հաշվարկներում կարող է սխալվել: Միաժամանակ հարկ է նկատի ունենալ, որ Բաքուն այս պահին, քանի դեռ Իրանը թուլացած չէ, չի համարձակվի հարձակվել:

Հաջորդ վտանգը, ավելի ճիշտ, անխուսափելի վնասը, տնտեսականն է, որը կանդրադառնա Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերի (առևտուր, արդյունաբերություն, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, Իրանից գազամատակարարման դադարեցման դեպքում նաև՝ էներգետիկա) վրա:

Մեկ այլ վտանգ է մեծամասշտաբ պատերազմի դեպքում Իրանից բազմամիլիոն փախստականների հոսքը, մուտքը Հայաստան, նրանք կարող են ոչ միայն ավտոմեքենաներով, այլև նույնիսկ ոտքով գալ ու մտնել Հայաստան ու, հնարավոր է, նաև Վրաստան, ինչպես նաև մնալ այստեղ, եթե Ռուսաստանը հանկարծ որոշի փակել իր սահմաններն ու թույլ չտալ նրանց մուտքն իր տարածք (ի տարբերություն ՌԴ-ի, Հայաստանը նրանց մուտքը թույլ չտալու կարողություն չունի): Հայաստանը նման ժողովրդագրական ծանրաբեռնվածության պարզապես չի դիմանա, չեն բավականացնի ոչ սննդամթերքի, ոչ ջրի, ոչ դեղորայքի պաշարները, ոչ ավտոմեքենաների մուտքի դեպքում Հայաստանի տարբեր բնակավայրերի փողոցների թողունակությունը և այլն:

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 266

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ