Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Մնում է՝ գործարանի սարքավորումները որպես մետաղի ջարդոն հանձնեն Թուրքիային

Մնում է՝ գործարանի սարքավորումները որպես մետաղի ջարդոն հանձնեն Թուրքիային
10.07.2026 | 11:19

Արարատի ցեմենտի գործարանի եղկելի ավերումը մեկին մեկ նման է 1990-ականներին «վաշինգտոնյան կոնսենսուսի» թելադրանքով և ՀՀՇ-ի գործադրմամբ իրականացվող Հայաստանի արդյունաբերական կարողության թալանին ու ոչնչացմանը։

Մնում է՝ գործարանի սարքավորումները որպես մետաղի ջարդոն հանձնեն Թուրքիային, տարածքն էլ դախլեքով վարձով տան, ու ևս մեկ անգամ կապացուցվի սրանց հակազգային հհշածին լինելը։

Էդգար ԷԼԲԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 5406

Մեկնաբանություններ