Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

«Լև Տոլստոյը մասոն չէր, պարոնայք մասոնահայեր»

«Լև Տոլստոյը մասոն չէր, պարոնայք մասոնահայեր»
27.10.2012 | 13:39

«Եվ այս մարդն ինձ սպառնում էր դատի տալ «Սարդարապատ deja vu» ֆիլմիս համար,-իր ֆեյսբուքյան էջում գրում է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, կինոգետ Տիգրան Խզմալյանը, անդրադառնալով report.am-ին տված հարցազրույցում Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցի այն անկեղծ խոստովանությանը, թե ինքը Մասոնների գերագույն հայոց օթյակի («Ազատ քարտաշների գերագույն օթյակ») անդամ է:- Եվ այս մարդը հայ ազգայնականների կուսակցություն էր հիմնել: Եվ այս մարդը Կինոտունը ծախեց, հետն էլ Դիլիջանում գտնվող կինոմիության հանգստավայրը: Եվ այս մարդը «Մեկ ազգ» ստորագրությամբ անգրագետ պաստառներ էր կպցնում քաղաքի պատերին: Լավ, սա մի կողմ, ասեմ, որպես ռուս գրականության մասնագետ` Լև Տոլստոյը մասոն չէր, բավական է կարդալ «Պատերազմ և խաղաղություն» վեպում ծաղրանքով նկարագրված մասոնական ծեսերը, որոնցից զզվեց ու հիասթափվեց նրա հերոս Պիեր Բեզուխովը: Գրքեր կարդացեք, պարոնայք «մասոնահայեր», այլ ոչ տառասխալներով լցված սեփական պատի թերթիկները»:


Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 5747

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ