ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Գլոբալ մրցակցության պայմաններում կրթությունն ունի կրիտիկական դեր

Գլոբալ մրցակցության պայմաններում կրթությունն ունի կրիտիկական դեր
11.03.2026 | 17:11

Առանց կուռ գիտելիքային բազայի և կյանքում այն կիրառելու հմտության, որևէ մեկի համար, լինի դա անձ, մարդկանց խումբ, թե պետություն, զարգացում ու, առավել ևս, բարգավաճում հնարավոր չէ։

Եվ այստեղ շատ կարևոր է կրթության ու գիտության դերը, և եթե դրանք անտեսվում են որևէ հասարակության կողմից, ապա նա մրցունակ լինել և մարդավայել ապագա ունենալ չի կարող։

Գլոբալ մրցակցության պայմաններում կրթությունն ունի կրիտիկական դեր, որը հանգում է գիտելիք կուտակելուն, մտածելու տեխնոլոգիաները յուրացնելուն, գիտական իմաստով ուրիշների արածներին ծանոթ լինելուն և, լավագույն դեպքում էլ, նոր գիտելիք գեներացնելու գործին ուժերի ներածին չափով, մասնակցելուն։

Եթե մարդիկ գիտելիք ու դրա օգտագործման հետ կապված հմտություններ չեն ունենում, բայց նաև ազդեցիկ լինելու և հասարակական կյանքում ինչ-որ ձևով երևալու մարմաջը հանգիստ չի թողնում նրանց, ապա միակ ճանապարհը մնում է դրանց իմիտացիան։

Չգիտես ինչու, զգալի թվով մարդիկ իրենց կիսատ-պռատ մտքերի կիսատ-պռատ ու մակերեսային մատուցումները հակված են անվանելու գիտություն։

Ցանկացած ազատ թեմայով շարադրանքը չի կարող գիտություն լինել, առավել ևս, ֆրագմենտար ու անկապ մտքերի գումարը։

Փորձնական տվյալներից և ցաք ու ցրիվ մտքերից դեպի բյուրեղացված գիտելիքների կուռ գումարը, որն էլ հենց ինքը գիտությունն է, երկար ճանապարհ է։

Գիտությանը ներկայացվող պահանջներն էլ այլ են, այն պետք է լինի հնարավորինս ընդհանրական և հնարավորինս փոքր թվով պնդումների վրա տրամաբանության օրենքներով ստեղծված և ներքին հակասություններից զերծ կուռ կառույց, որի հիման վրա կարելի է հասկանալ ու ադեկվատորեն մեկնաբանել հայտնի փաստերն ու, լավագույն դեպքում էլ, կանխատեսել նոր երևույթներ ու փաստեր։

Պնդել մի բան և հաջորդ տողում կամ պարբերության մեջ պնդել մի այլ բան, որը չի խոսում նախորդի հետ, գիտություն դառնալ չի կարող։

Վարսավիրություն սովորելու համար միշտ էլ կարելի է գտնել մի քիչ ավելի համեստ օբյեկտ, գիտությունը մեղք է։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 468

Մեկնաբանություններ