«Իրանի վրա ցանկացած հարձակում պետք է արժանանա անհապաղ և վճռական հակահարվածի։ Չի կարելի թշնամուն ժամանակ թողնել` նախաձեռնությունը զավթելու համար։ Պատերազմի դեպքում ոչ մի ամերիկացի ապահով չի լինի, և տարածաշրջանի հրդեհը կայրի ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին։ Աշխարհը կտեսնի Իրանի այլ դեմքը»,- հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդուլրահիմ Մուսավին:                
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
21.05.2012 | 11:33

Իրենց շահը մտածեցին, չարիք են խորհում իրենց անկողիններում և առավոտ կանուխ կատարում են այն, քանի որ իրենց ձեռքը չբարձրացրին դեպի Աստված։ Աչք էին տնկում հանդերին, հափշտակում որբերին, բռնագրավում տները, հափշտակում էին մարդուն և նրա տունը, մարդուն և նրա ժառանգությունը։ Այդ պատճառով այսպես է ասում Տերը. «Ահավասիկ ես մտածում եմ չարիք բերել այդ ազգի վրա, ուստի վեր մի՛ ցցեք ձեր վզերը և գլուխներդ բարձր մի՛ քայլեք, քանի որ վատ ժամանակ է»։


Միքիայի մարգարեություն 2. 1-3

Դիտվել է՝ 8914

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ