ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և նրա կինը՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, փետրվարի 26-27-ը ցուցմունքներ են տալու ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով, որը դատապարտվել էր սեռական հանցագործությունների համար։ Բիլ Քլինթոնը հայտարարել է, որ ցանկանում է դա անել ուղիղ եթերում։ «Ես չեմ պատրաստվում ձեռքերս ծալած նստել, մինչ ինձ որպես խամաճիկ են օգտագործում փակ «դատավարությունում»,- ասել է նա:               
 

ՈՒնենք պետություն, և մասնավոր անձինք իրավունք չունեն համազգային պահանջատիրության որոշողները լինելու

ՈՒնենք պետություն, և մասնավոր անձինք իրավունք չունեն համազգային պահանջատիրության որոշողները լինելու
17.11.2014 | 12:38

Մարդասպանին իր զոհի ուրվականն ամբողջ կյանքում հետապնդում է ու հանգիստ չի տալիս: Չեմ կասկածում՝ գալու է ահեղ դատաստանի օրը: Թուրքի կերած հացից ու խմած ջրից մինչև հիմա արյան համ է գալիս: Հայի արյան համը: Իսկ Կարեն Միքայելյանն ու նրա դավադիր, ծախու խումբը սփյուռքահայերին ուղղորդում են Թուրքիա՝ որպես Հայոց հարցի և պահանջատիրության իրականացում: Ամեն գնով պետք է կասեցնել 2015 թ. Փարիզում կայանալիք Արևմտահայոց 4-րդ համագումարը, որը կդառնա ծաղր ու վիրավորանք մեր միլիոնավոր զոհերի հիշատակին, իսկ մենք վերջնականապես խաչ կքաշենք մեր ազգային իրական պահանջատիրության՝ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով մեզ վերադարձվող մեր պատմական հողերի մի մասի տերը դառնալու հնարավորությանը: Արևմտահայոց 4-րդ և հետագա բոլոր համագումարները պետք է օրենքից դուրս հայտարարենք և կազմակերպիչներին ազգային ու պետական շահերի դավաճանության համար դատի տանք: Այսօր մենք ունենք պետություն և մասնավոր անձինք իրավունք չունեն համազգային պահանջատիրության որոշողները լինելու և այն տանելու թուրքանպաստ ընթացքով:


Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 2609

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ