-
04.01.2025|
14:35
Հայերը ոգևորությամբ ներդրումներ են անում վիրավոր ու հաշմանդամ զինվորների օգնության ծրագրերում, ստեղծում են վերականգնողական կենտրոններ, որ առողջացնեն պատերազմում վիրավորված զինվորներին, բայց շատերը խուսափում են ներդումներ անել առողջ բանակի վերազինման, առաջնագծի ուժեղացման, պայմանական սահման պահող զինվորի կողքին կանգնելու գործում։
-
03.01.2025|
20:47
Այս օրերին ժամը 20:00-ից հետո Երևանում հնարավոր չէ հասարակական տրանսպորտից օգտվել, քանզի այն բացակայում է:
-
26.12.2024|
10:49
Համոզված լինելով, որ գործող վարչապետի և նախկին նախագահների հեռակա «բանավեճը» չպետք է սահմանափակվի նրանց՝ չորսի շրջանակներում, ձևակերպում եմ հիմնական կետերը, որոնք հետաքրքրում են հարյուր-հազարավոր մարդկանց...
-
22.12.2024|
17:43
Երևանի քաղաքապետարանի մի փոքրիկ պաշտոնյա հայտարարեց, որ միասնական տոմսային համակարգի ներդնումը հետաձգվում է մեկ ամսով և 2025 թվականի հունվարի մեկից այլևս 100 դրամանոց մետաղադրամներ չեն ընդունվելու։
Հասկացա՞ք սրանց կառավարման ապուշությունը:
Մանրամասն քննարկենք։
-
22.12.2024|
13:14
Ադրբեջանի կառավարությունը ստացել է մեր դիմումը՝ 1988-2023թ.թ. ընթացքում բռնի տեղահանված առնվազն 350.000 հայերի վերադարձի իրավունքի և խլված ունեցվածքի փոխհատուցման առնչությամբ՝ ուղղված ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդին։
-
20.12.2024|
11:50
Ալիևի վերջին պահանջների ցանկը Հայաստանի լիկվիդացիայի ծրագրային փաթեթ է։ Հայաստանը չունի որևէ պատկերացում, թե ինչպես է պետք հակազդել։ Բայց 2025-ի հնարավոր ընթացքը ճիշտ հասկանալու համար պրոցեսին ամբողջական է պետք նայել...
-
17.12.2024|
11:13
Մարդ, ով իր գործընկերների հետ միասին 2001-2023թթ․ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ավելի, քան 700 մլն դոլարի ներդրում է կատարել, ով կրթությանը հատկացրել է 202 մլն դոլար, ով դրսևորեց պատասխանատվության բարձր գիտակցում՝ ամենածանր պահին մեկնելով Արցախ և մնալով ժողովրդի կողքին մինչև վերջ...
-
16.12.2024|
11:00
Իշխանությունը կորցրել է իր սոցիալական բազան։ Բայց, որպեսզի սոցիալական բազայի կորստի քաոտիկ պրոցեսը վերածվի քաղաքական մերժման, երկրում պետք է լրացվի մի շատ կարևոր հաստիք, որը թափուր է...
-
11.12.2024|
11:02
Երևանի քաղաքային տրանսպորտի ուղեվարձի անօրինական թանկացման դեմ կազմակերպված ստորագրահավաքին մասնակցեցին մեծ թվով երևանցիներ՝ իրենց բողոքն ու անհամաձայնությունը հայտնելով ՔՊ-ի կողմից որևէ կերպ չարդարացված այդ որոշման դեմ։
-
03.12.2024|
14:02
Ավտոբուսների գործադուլավոր վարորդներն ասում են, որ կոնկրետ իրենց անմիջական ղեկավարությունից պահանջ չունեն, պահանջները քաղաքապետ Ավինյանին են ուղղված: Ներկայացված «աշխատանքային պայմանների» պահանջների շարքում գործադուլավորները շեշտում են, շատ կներեք, կենցաղային այնպիսի մի կաևոր մանրուք, ինչպիսին է՝ վերջնականգառներում զուգարանի առկայությունը: