«Ցավոք, մենք կորցրել ենք վստահությունը ԱՄՆ-ի հանդեպ՝ որպես բանակցային գործընկեր,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին։- Եթե բանակցությունները ձախողվեն, Իրանը պատրաստ է պատերազմի, թեև հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, դուրս կգա Իրանի սահմաններից։ Պատերազմը աղետ կլինի բոլորի համար, իսկ տարածաշրջանի ամերիկյան բազաները կդառնան իրանցի զինվորականների թիրախը»։               
 

Աշխարհն այսօր ավելի վայրի է, քան՝ երբևէ

Աշխարհն այսօր ավելի վայրի է, քան՝  երբևէ
18.01.2026 | 15:40

Շատերը մինչ օրս չեն հասկացել, որ մեր պետությունն այսօր այնպիսի ֆորսմաժորային իրավիճակում է, որ ձևերի հետևից ընկնելու և կեղծ քաղաքավարություն խաղալու ժամանակը չէ:

Ձևը կերավ բովանդակությունը, դրա հետևանքով հասանք այս օրին: Բայց չէ՝ Ձևը դեռ իշխում է, Ձևը կլանել է բոլորին, Ձևն աստված է երկրում, ձևի մեջ ապրողներն արդեն տեղյակ էլ չեն, որ ապրողը վաղուց իրենք չեն, այդ Ձևն է ապրում իրենց:

Ազատագրում չի լինելու, եթե շարունակեք քաղաքավարություն, կեղծ բարեպաշտություն, հիմար սոլիդարություն խաղալ մի աշխարհում, որն այսօր ավելի վայրի է, քան երբևէ:

Դուրս եկեք ձևից, եթե ուզում եք հաղթել նիկոլԱԽՏԸ, մի սնեք այն միջավայրը, որով սնվում է այդ ախտը:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 1286

Մեկնաբանություններ