Կրեմլում առայժմ պատրաստ չեն գնահատելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին մասնակցելու հավանականությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել չշտապել եզրակացություններ անել Պուտինի՝ ԱՄՆ հնարավոր այցի վերաբերյալ։               
 

Պարգևավճարների ֆենոմենը և գոյության կռիվ տվող մտավորականը

Պարգևավճարների ֆենոմենը և գոյության կռիվ տվող մտավորականը
13.10.2026 | 10:37

Քանի դեռ Հայաստանում ուսուցիչն ու գիտնականը շարունակում են մնալ ամենախոցելին՝ թե՛ ֆինանսական, թե՛ սոցիալական և թե՛ մնացյալ բոլոր առումներով, մոռացե՛ք հզոր պետություն ունենալու մասին։
Քանի դեռ պարգևավճարները հասնում են առանց այն էլ «փափուկ աթոռներին» նստած ու ոչինչ չանողներին, իսկ գիտնականն ու ուսուցիչը ստիպված են գոյության կռիվ տալ, մոռացե՛ք բարեկեցիկ երկիր կառուցելու մասին. ունենալու ենք գավառական մշակույթ, գավառական մտածողություն, գավառական ճարտարապետություն և գավառամիտներից կազմված պետականության «շինարարներ»:
Իմ օրինակով ասեմ. ինչքա՜ն էլ սիրեմ դասախոսել, ինչքան էլ սիրեմ ուսանողների հետ աշխատանքը, ես 80 կամ 100 հազար դրամով չեմ դասախոսի։ Դե հիմա պատկերացրե՛ք այն ուսուցիչների ու դասախոսների վիճակը, ում համար դա միակ աշխատանքն ու եկամտի աղբյուրն է։
Ապագա Հայաստանում ամենաբարձրը պետք է վճարվեն ուսուցիչները, գիտնականներն ու զինվորականները, հակառակ պարագայում՝ մենք երբեք լավ պետություն չենք ունենա։

Արա Լ․ ՊՈՂՈՍՅԱՆ
Դիտվել է՝ 2333

Մեկնաբանություններ