«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Պակիստանն արգելափակել է Twitter-ը

Պակիստանն արգելափակել է Twitter-ը
20.05.2012 | 08:13

Մայիսի 20-ից Պակիստանը երկրի սահմաններում արգելափակել է Թվիթեր (Twitter) սոցիալական ցանցը։ Պակիստանի իշխանությունների կարծիքով՝ Թվիթերում առկա են հակաիսլամական նյութեր, որոնք ցանցի ղեկավարությունը հրաժարվել է հեռացնել։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Թվիթերում կոչ էր արվում մասնակցել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների մրցույթին, որն անցկացվում է Ֆեյսբուք սոցիալական ցանցում։ Երկրի իշխանությունները հայտարարել են նաև, որ պատրաստ են թույլատրել Թվիթերի գործունեությունը Պակիստանի տարածքում, եթե ընդունվեն իրենց պայմանները։

Ավելի վաղ՝ 2010թ. մայիսին, դարձյալ կրոնական նկատառումներով այստեղ արգելափակվել էր Ֆեյսբուքը, այնուհետև՝ YouTube-ը։ Սակայն որոշ ժամանակ անց վերջիններս դարձյալ հասանելի դարձան, սակայն Ֆեյսբուքի որոշ էջեր, որոնք, Պակիստանի իշխանությունների կարծիքով, պարունակում են իրենց կրոնական արժանապատվությունը վիրավորող նյութեր, մինչ օրս շարունակում են արգելափակված մնալ։

Լիլիթ Գրիգորյան
Դիտվել է՝ 6370

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ